Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/329

Այս էջը հաստատված է

Օձուն մարն ալ դուրս վազեց, զիս նենգեց, որ նստայ

լացի...» (68)

Դրա համար էլ, երբ ուզում է իր սիրածին տեսության գնա, հարցմունք է ղրկում ու պատասխան ստանում.

«Իմ եարն ինձ ճուղապ երետ, թէ՝ «Կացիր, լինի իրիկուն․

Իմ հայրս ելնե ժամ երթայ, անհաւատ մայրիկս չէ ի տուն»։

(75)

Սրա սիրածն էլ սրտաբաց ու «սիրո թամահ» մի կին է ու շատ բարեհաճ դեպի սիրահարված բանաստեղծը․

«…Ա՛յ իմ նոնախալաս, եկիր ու նոր սէր բերիր… (49) …Քանի որ մէճլիս նստիս՝ ուներովըդ հետ ինձ զուրուցես…»

(70)

«Իմ եարն ինձի հիւր եկեր» (51)

«Իմ եարն է քեարամ արել ու ղրկել զմեզ հարցուցել…» (54)

«Զայդ պագդ, որ ի քո բերնէն դու տւիր քո սրտի կամով…»

(56)

«…Այնժամ ինձ աղւոր թըւիս՝ երբ ի ձեր դուռն կանգնես․

Դուռն ալ կիսաբաց անես, ցած հայիս մանտըր ծիծաղես,

Աչօքդ, ունովդ անես, զիմ տխմար խելքն կուտանես» (46)

Ճիշտ Հովնաթանի սիրածի նման մեկն է սա էլ, միայն թե նա պարտեզից, վարդերի միջից էր ժպտում, աչքով-ունքով անում, սա, պարտեզ չունի, կիսաբաց դռնիցն է ժպտում ու թաքուն նշաններ անում։ Նա՝ Հովնաթանի սիրածը, կարմիր էր հագնում, սա՝ Քուչակի սիրածը, կանանչ։

«…Հագեր է զկանանչ ճիւպպեն…» (61)
«…Զինչ հագեր՝ ամենն է կանանչ…» (62)


Եվ Հովնաթանի սիրածն ավելի հարուստ տանից է ու փարթամ, քան Քուչակինը։ Մինչդեռ Հովնաթանը շքեղ մետաքսե, ոսկեթել հագուստ է նկարագրում ու թանկագին զարդեր, Քուչակն ասում է.

«Քանի ու քանի կասեմ՝ մի՛ կենար խամ լաթերով.

Գընա, ապրըշում հագիր, որ նախշած է ոսկի թելով…» (46)