Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/331

Այս էջը հաստատված է

ծովեմեն դուս էկած՝ ռաշ, ջեյրան» (93), ըստ երևույթին, գուլգազ գույնն է սիրում և լոկ բառախաղի համար չի, որ բանաստեղծը իր գանգատի մեջ ասում է.

«Դուն կըրակ, հագածըդ կըրակ՝ վո՞ւր մե կըրակին

դիմանամ…» (113)


Եվ ճշմարիտ որ՝ կրակ։ Մինչդեռ Քուչակին ու Հովնաթանին իրենց սիրածները միշտ դիմավորում են ժպիտներով ու ծաղիկներով, մինչդեռ Նաղաշ Հովնաթանը սիրո արբեցության մեջ գեղգեղում է.

«Իմ սիրելին ետ ինձ բարև՝
Սըրտիս բուսաւ կանանչ տերև…»։


Սայաթ-Նովան գանգատվում է.

«…Եա՜ր, ես քիզ բարով իմ տալիս, շուռ իս գալի՝ ղալ իս

անում…» (69)


Ու սիրտը կոտրած խոսում է ինքն իրեն.

«…Աջաբ քիզ ի՞նչ գէթ իմ արի՝ կենում իս խըռով, աչքի

լուս…


Աշխարս աշխարով կըշտացաւ, ես քիզանից սով, աչքի լուս.

(58)


Ինչ կուլի մեկ հիդըս խօսիս՝ թե վուր Սայաթ-Նօվու եար

իս…(94)


Հիդըս խօսի, մի՛ կենայ խըռովի պէս,

Տալղա տըւիր՝ գէմիս տարար ծովի պէս.

Կու մեռնիմ, չիս տեսնի Սայաթ-Նօվի պէս… (100)

Եա՛ր, ես քիզ ի՞նչ գէթ իմ արի, նստած իս միզնից

բէդամաղ…(119)


Աշխարումըս իմըն դո՛ւն իս,

Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս… (110)

Դիդարէդ կարօտ մընացի՝ երկու տարին թամամ է… (149)

Աջաբ վո՞ւնց դիմանամ ես էսչափ դարին,

Աչքեմէս արտասունք դուս կուգայ՝ արին,

Օրըն իր շաբաթով կարօտ իմ եարին… (79)

Էնդուր աչքս չէ ցամաքում՝ սըրտիս մէջըն արին մնաց,