Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/336

Այս էջը հաստատված է

Էջ 93 ասում է.

«Թալանեցէք տօլապ տարեք»։

Պետք է լինի. «Թալանեցէք տօլապ, թարեք»։

Նույն երեսում․ «Մաշի դրէք, ֆանար վառեք»։

Պետք է լինի.

«Մաշիկ դրէք...»։ Ժողովրդական ոճ է, որ կնշանակի՝ ճանապարհ դրեք։

Էջ 97 ասում է. «Գրէ եկին...»։

Պետք է լինի. «Հրէ եկին»։

Էջ 38 ասում է.

«Վեր հագիր դիբա զարբաֆըն», կնշանակի վեր կաց, հագիր. բացատրած է՝ վրայեդ հագիր։

Էջ 47 ասում է.

«Ես հիվանդ էի՝ մեյլիր գրել,
Ողջացայ, զալո՛ւմ, զալո՛ւմ»։


Ծանոթ․ մեջ բացատրած է՝ հաճեցար գրել։

Կարծում եմ մեյլ և իր առանձին պետք է կարդալ — մեյլ իր գրել, մեյլ էիր գրել։ Եվ մեյլ ավելի հավանական է արաբական մեյլ բառը լինի, որ կնշանակե սեր, համադրանք, մտերմություն, այլև գործ է ածվում սիրտ տալու, մտքով (Будагов, Сравн. словарь турко-татарск. нареч.): Իսկ մել, 48 երեսում, թարգմանած է փափագ, որ նույնպես սխալ է թվում։ Մել մեր բարբառներում հույսի իմաստն ունի։ Մելով անել կնշանակի հույս տալ։ Հենց Հովնաթանի երգերում սիրուհին խոսք է տվել, որ պետք է գա, և ահա բանաստեղծը ասում է.

«Մէլով եմ, զալո՛ւմ, զալո՛ւմ»։


Դաստուր թարգմանած է օրենք, արտոնություն։ Դաստուր գործ է ածվում և իրավունքի, և հրամանի, և ճանապարհի իմաստով։ 38 երեսում ասում է.