Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/337

Այս էջը հաստատված է

Դաստուր տայր խանըն, նըստեմք ձիանքն դէպ մեր

վաթանըն»

Եմիշ թարգմանած է՝ միրգ։ Եմիշ՝ և սեխ կնշանակի։

Շիշակ բառը թարգմանած է՝ շիշի խորոված։ Շիշակ կնշանակե ջահել։ Մեր ջանգյուլումների մեջ ասում է. «Իմ յարը քանց քեզ շիշակ»։ Բայց շիշակ ավելի շատ գործ է ածվում ոչխարի ու տավարի համար։ Եվ այդ մտքով էլ գործ է ածել Հովնաթանը իր գրքում։

Ասում է.

«Զէնէք թազա գառն ու շիշակ» (էջ 92)։
Տոլապը թարգմանած է անիվ, նենգ, դարան։
Տոլապ կամ դոլաբ՝ կնշանակի պահարան։

Էջ 93 երգի մեջ ասում է.

«Տանտէրն խօսում չի, միտք արէք, թալանեցէք տօլապ տարեք»։ Տոլապ տարերն էլ պետք է լինի՝ դոլաբ, թարեք։

Ղալամքյարը թարգմանած է քանդակագործ։ Ղալամքյար կամ խալեմքյար կնշանակի փորագրիչ, դրանից էլ՝ տպածո չիթ․ (Հր․ Աճառյան, Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ)։

Կուման թարգմանած է տարակույս։ Բայց գործ է ածվում և կարծիքի մտքով և հույսի։ Օրինակ՝ էջ 50 ասում է․ «Քեզնէ զատ էլ չունիմ կուման»։

Բողազ թարգմանած է պարանոց։ Բողազ կնշանակի և՛ կոկորդ, և՛ կիրճ։ Մուշկուլու թարգմանած է դժվար, դժնդակ։ Բայց կնշանակի և՛ մոլոր, հարբած։ Էջ 58 ասում է․

«Երբոր կուտեսնիմ երեսիդ խալըն,
Մուշկուլու փարիշտն կըլնի իմ հալըն»…


Հարբած, մոլորված, ցրված կլինի իմ վիճակը, իմ դրությունը։

Բադան (պատան) թարգ<մանված> է մարմին, մեզանում կոնքի և լանջ ու թիկունքի (бюст и таэ) իմաստն