ու հեռավոր գաղթավայրերը։ Հովհաննես կաթողիկոսի ժամանակ էլ, 1836 թվին, հրատարակվում է հայտնի Պոլոժենիան՝ «Բարձրագույն կարգադրութիւն յաղագս կառավարութեան գործոց լուսաւորչական Հայոց եկեղեցւոյ ի Ռուսաստան»։ Պոլոժենիայով արդեն ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը մասնակցում են ամենայն հայերը իրենց պատգամավորներով։ Նա «Յաղագս Ծայրագոյն պատրիարքին Էջմիածնի» գլխի մեջ հոդ. 14, մեզ զբաղեցնող հարցի մասին ասված է. «Այսոքիք ընտրեալ պատգամաւորք եթէ չը կարասցին ներկայանալ անձամբ ի վանս Էջմիածնի ցնշանակեալ ժամանակն վասն ընտրութեան Պատրիարքի, ունին իրաւունս յայտնել գրութեամբ զդատողութիւն իւրեանց՝ հասուցանելով զայն ՛ի Սիւնհոդոսն Էջմիածնի»։
Եվ Հովհաննես կաթողիկոսի մահից հետո, Ներսես Աշտարակեցու ընտրության ժամանակ, 1843 թվին, արտասահմանից ընտրված աշխարհական և թե հոգևորական պատգամավորների մեծ մասը, երբ չկարողացան անձամբ գալ ու ձայն տալ, մասնակցել ընտրությանը, ուղարկեցին իրենց գրավոր կարծիքներն ու համաձայնությունը։ Ներկա էին ընդամենը 26 պատգամավոր, նրանց մեջ և Տաճկաստանի ու Պարսկաստանի պատգամավորները, իսկ գրավոր կարծիքներ ուղարկել էին ոչ միայն հեռավոր Հնդկաստանից ու Սպահանից, այլև Բեսարաբիայի թեմից, Էջմիածնի կողքին գտնվող Ղարաբաղից ու Վրաստանի և Իմերեթի թեմից։
Պետք է ասենք, որ ռուսաց կառավարությունը այնքան էր ցանկանում այս ընտրությունը անել հանդիսավոր ու ամեն երկրի հայերի մասնակցությամբ, որ Կովկասի կառավարչապետ գեն<երալ> Նեյդգարդտը՝ ժամանակի (մի տարվա) սղության խնդրում Սինոդի հետ համաձայնելով, միջնորդում է Պետերբուրգ՝ մի 6 ամսով էլ հետաձգելու ընտրությունը, մինչև հասնեն Երուսաղեմի, Պոլսի, Պարսկաստանի ու Հնդկաստանի ներկայացուցիչները։ Իսկ գալով ընտրության ձևին, տարակուսում է, ասում է՝ չկա որևէ կանոնադրություն։ Եվ թյուրիմացություններից խուսափելու համար կարելի է համարում ղեկավարվել սովորական ընտրովի ծառայությանց կանոնադրությամբ (устав о службе по