Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/367

Այս էջը հաստատված է

լիներ նա որպես գործիչ, հազար անգամ ավելի թանկ էր, որպես ընկեր, և ինչքան էլ շնորհալի լիներ <որպես> ստեղծագործող, անհամեմատ ավելի բարձր էր որպես ստեղծագործություն։ Աստծո հազվադեպ հաջող ու պայծառ ստեղծագործություններից մինն էր նա։

{{Կենտրոն|ԱՆՄԻՏ ՈՒ ՏԳԵՂ ՄՐՑԱՆԱ

Նոր-Նախիջևանի հայոց բարեգործական ընկերության խորհրդարանը հայտարարում է, որ ընկերությունը սահմանել է 600 ռ. մրցանակ հայոց լեզվի դասագրքի համար և պայմանների թվում դրել է այս էական պայմանը․ «դասագրքի ուղղությունը լինելու է հին ուղղագրությունը և լեզուն՝ զուտ գրականական, առանց գավառաբարբառի»։

Անշուշտ, բարեգործական ընկերության նպատակներից մինն է այս տեսակ ձեռնարկությունների օժանդակելն ու խրախուսելը, բայց անկարելի բան է, որ նրա ծրագրի մեջ ասված լինի, թե ընկերության խորհրդարանը կարող է և՛ ուղղագրական, և՛ լեզվական ուղղություններ որոշել և բ<արեգործական> ընկերության փողով ու իր քմահաճույքներով դուրս գալ կանգնել լեզվի զարգացման ճանապարհին։ Ասում են անկարելի բան է, որովհետև ինչպես ամեն մի բարեգործական ընկ<երության> խորհրդարան, այնպես էլ Նոր-Նախիջևանի հայոց բարեգործական ընկ<երության> խորհրդարանը միանգամայն անձեռնհաս է այսօրինակ խնդիրներ վճռելու, այլև անմիտ ու տգեղ է՝ գալ փողով կռիվ մղելու այն ասպարեզում, ուր միայն փողն է, որ գործ չպետք է ունենա։ Նոր-Նախիջևանի հ<այոց> բ<արեգործական> ը<նկերության> խորհրդարանը բաղկացած է մարդկանցից։ Այդ մարդիկ հայոց ուղղագրության ու լեզվի մասին եթե մի առողջ ու խելոք բան գիտեն, համեցեք, թող գրեն, կարդանք, հասկանանք, համոզվենք, թե չէ վեր կենալ ու բարեգործական ընկ<երության> միջոցներից փող խոստանալ նրան, ով այսինչ ուղղագրությամբ կամ այսինչ լեզվով կգրի՞… էդ հո Մանթաշովն էլ կամ հենց