Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/378

Այս էջը հաստատված է

Սակայն, էսօր իմ առաջուց գրածին ավելացնում եմ հետևյալ խոսքերը։ Պարոն Ենգիբարյանը պատրաստ պետք է լինի, չպետք է զարմանա ու չպետք է ուշաթափվի, եթե երբևէ մի օր էլ էդ տեսակ երկրում լսի ապստամբության գոչը։ Ամեն մի ժողովուրդ, ինչքան էլ նա ռայա լինի (որ հոտ կնշանակի), բաղկացած է կենդանի մարդկանցից, հորից, մորից, քրոջից, եղբորից, ամուսնուց, որդուց… Դրանք հավիտյան չեն կարող տանել թե՛ իրենց և թե՛ իրենց հարազատների տանջանքն ու անպատվությունը։

Մարդկային կարողությունն ու համբերությունը, ինչքան էլ մեծ լինի, մի սահման ունի։ Իսկ էն հարցին, թե էդ տեսակ դեպքում Ռուսաստանը դուրս կգա կռվի դաշտը թե չէ, կօգնի հայերին թե չէ, մի հարց, որի պատասխանը հենց տեղն ու տեղը ինքը պ. Ենգիբարյանն էլ տալիս է բացասաբար, առարկելով, թե Ռուսաստանը պատերազմ չի ուզում, ես դրան էսպես կպատասխանեմ։ Ռուսաստանը 1877 թվականին էլ ամեն կերպ աշխատում էր խաղաղ ճանապարհով վերջացնել բոլգարական խնդիրը, էն ժամանակ էլ պատերազմ չէր ուզում, էսպես էլ հայտարարում էր մինչև պատերազմի նախօրյակը և պատրաստ էլ չէր իսկի, բայց ստիպված եղավ պատերազմի դուրս գալու․ հետևաբար՝ չի ուզում, ուրիշ բան է, չի գնալ՝ ուրիշ։

Այնուհետև պ. Ենգիբարյանը իմ դեպի Ռուսաստանը տածած հույսերի վերաբերությամբ անկեղծության ու շիտակության հարց է հարուցանամ, և ես ինձ զգում եմ ավելի ամուր դիրքի մեջ։ Նա հարցնում է՝ մի՞թե ես հավատում եմ, որ ռուսները եթե հարյուր տարի առաջ հայերին օգնեցին, էսօր էլ կօգնեն։

Ես պատասխանում եմ՝ այո՛, էսօր էլ մեզ ռուսները կօգնեն, ինչպես օգնեցին 100 տարի առաջ և նրանից հետո էլ շատ անգամ։

1878 թվականին էլ մեզ կօգնեին ռուսները և էսօրվա դրությունը չէր լինի, եթե չլիներ Անգլիան և եվրոպական պետությունների կոնցերտը։ Նա դուրս չէր բերում իր զորքերը տաճկական վիլայեթներից, մինչև սուլթանը չիրագործեր հայկական բարենորոգումների ծրագիրը, բայց նրան