Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/403

Այս էջը հաստատված է
1898


<ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ>

Մարդիկ երբ որ գործ են ածում մի բան, որ դեռ խակ է, տհաս է, չի զարգացել ու կազմակերպվել յուր կոչման [ծառայելու], պահանջին բավականություն տալու համար, այդ համարվում է [մոլորություն] <1 անընթ.> բռնաբարություն և հասցնում է վատ հետևանքների։

Այսպիսի մի հանցանքի մեջ է ուզում գցել մեզ պ. Արասխանյանը յուր…

Մեր աշխարհիկ գրական լեզուն ընդամենը 50 տարեկան է. մի շատ մատղաշ հասակ, մանավանդ լեզվի համար։ Եվ չի կարելի ասել, թե նրա զարգացման գործը այս 50 տարվա ընթացքում գոնե բարեհաջող պայմանների մեջ է եղել։ Եթե լեզուն ճոխանում, կազմակերպվում է գեղարվեստական գրականության մեջ—այդ գրականությունն ինքը այնքան աղքատ է եղել, որ յոլա է գնացել համարյա լրագրական լեզվով։ Եթե լեզուն կանոնավորվում է գիտական ուսումնասիրություններով, ապա մեր մի ջուխտ ու մի կենտ լեզվագետները դեռ վիճում են տարրական բաների վրա։ Եվ այդ դրությունն այնքան [խղճալի է], որ նույնիսկ ինքը, պ. Արասխանյանը, առանց մասնագետ լինելու յուր հոդվածից…

Եվ նրա [տարակուսանքն] ավելի հիմնավոր ու արդար է, քան երկու ամսից հետո արած առաջարկությունը։ Թե որքան իրար հակառակ են պ. Արասխանյանի միտքը և մեր լեզվի զարգացման գործն ու ճանապարհը, այդ կարելի <է> եզրակացնել հետևյալ պարզ օրինակից։ Ոչ ոք չի [կարող] ասել, թե մեր գրական լեզուն տասը տարվա ընթացքում կատարելագործվել, հասունացել է։ Այժմ դուք երևակայեցեք, թե տասը տարի առաջ անեին պ․ Արասխանյանի առաջարկը և վճռեին խոսել գրական լեզվով։ Այն ժամանակ [գրական]