Մեր կյանքի հրապարակում, գրական բարձունքից հայտնած մտքերն ու արտասանած խոսքերը մարդուս հուսահատական եզրակացությունների են տրամադրում: Այս խորհրդածություններն անելու տեղիք տվավ «Մշակ» լրագրի այսօրվա № 184-ի «Մամուլի» բաժինը, ոչ թե նրա համար, որ ինքնըստինքյան շատ է կարևոր, այլ նրա համար, որ շատ է բնորոշ և անվերջ։ Այդ թերթի խմբագրությունը, որ միշտ վրդովմունքի այսպիսի առիթներ է տալիս, զարմանում է, թե ինչո՞ւ են իրանից դժգոհ, ինչպես միամտաբար իմ մասին բացականչում է թերթի № 164-ի մեջ, թե «չեն կարողանում հասկանալ, թե ինչիցն եմ ես ուռել» և «Տարազի» մեջ վերջին տարիներս «Մշակի» դեմ բաներ եմ ասում։ Նրանք պատճառներն իրանց մեջ որոնելու սովորություն չունեն, որովհետև տրադիցիայով անսխալականության արտոնություն են ժառանգած։ Արժի միջանկյալ մի բացատրություն տալ, մի փոքրիկ խոստովանություն անել և կհայտնվի իմ վրդովմունքի ավելի խոր ու լուրջ պատճառը։ Տարիներ առաջ այդ թերթը մեծադղորդ աղմուկներով ու տենդային կռիվներով երիտասարդության ուշքը թովեց, և մենք նրա գոյության հետ կապեցինք [բաներ] լավագույն հույսեր։ Աղմուկը լռեց, իրարանցումը դադարեց, քրտնած կռվողները հեռացան իրենց իսկական գործին, մոլեռանդության փոշին իջավ և հրապարակում երևացին թողնված [սեփական] ներքին զորությունից զուրկ կուռքերը, ոտնատակ ընկած սկզբունքներն ու գաղափարները,— իրողությունը պարզվեց և հիասթափության սև դրոշակն սկսեց ծածանվել դատարկ․ հրապարակի վրա, որին, ստոր մաքառումներով, ճգնում էին տիրել հազար անգամ ավելի ողորմելի մարդիկ։ Բայց հիասթափության պաղությունը լրջացրել էր մարդկանց, և գիտակցությունը անում էր յուր քննությունը։ [Ուրեմն ի՞նչ էր այն, որ անցավ։ Եվ ինչո՞ւ այնպես շուտ խորտակվեց]։ Այդ հիրավի մի [կռիվ] մաքառումն էր, բայց այնպիսի [կռիվ] մաքառում, ուր դատողության տեղ կույր մոլեռանդությունը, ինքնաճանաչության տեղ սանձակոտոր հանդգնությունը, գիտակցության տեղ անգիր արած անհասկանալի ֆրազներն ու բառերը, գնահատության տեղ [խղճալի կուռքերիի]
Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/407
Այս էջը հաստատված է