հանկարծակի ու արմատական... մենք [տեսել ենք] ականատես ենք եղել փոթորիկների, որոնք խառնել են իրերը, փոխել են գրությունները, ձևերը, տարազները… մենք հավատացել ենք, որ ամենայն ինչ կատարյալ է, և մինչդեռ միամիտ հրճվելով տոնում էինք բարձր ու լուսավոր մտքերի հաղթանակի տոնը, ահա հենց այդ երջանիկ ցնծության ժամանակ, իրերի ճշմարիտ ոգուց և բնավորությունից - լսվում է ճակատագրական հառաչանքը - այն մտքերը դարձյալ ընկել են ցած…
Ահա ձեզ Թիֆլիսը։ Մի՞թե [Թիֆլիսը] նա չի ներկայացնում մի այդպիսի մեծ հանգած հրախաղի տեսարան, ուր կարճատև շլացուցիչ լույսից զրկված թամաշավորները միայն այժմ են զգում, որ իրանք ոչ մի գիտակցական մասնակցություն ու կենսական դեր չունեին [սարքված] անցած հանդեսում, ուր այնքան աղմկում էին։ Եվ ամեն մարդ գնում է իր տունը, իր մութ գործին։
Այն մարդիկը, որոնք առիթ են տվել այս տողերին մեր [մեզ համար] կյանքի համար կարևոր մարդիկ են [համարված] նկատված, նրանց վրա թանկ հույսեր կան դրված [և նրանք ընդհանուր առմամբ համարված են նահատակներ...]
Դրանք ուսուցիչներ են. այս իսկի գրչի սխալ չի, ուսուցիչներ եմ ասում։ Նրանք մտել են կյանքի մեջ հայտնի հրահանգով ու ծրագիրներով, որոնցով հայտնվում են որպես լուսավորության առաքյալներ, վայրենի բարքեր կրթող, բարոյական սկզբունքների ջատագով ու ծավալող և անհաշտ ոխերիմ ամենայն խավարային գործերի։
[Մենք միշտ լսել ենք - նրանք նահատակներ են, ուսուցչի անունը խաբեց շատ]
Նրանք նահատակներ են - մենք միշտ այս լսեցինք։
Բայց կյանքը գաղտնիքներ [չի] պահելու սովորություն չունի, նա կատարում է յուր անտարբեր ընթացքը, երևան է հանում ամեն բան, և գործերը հայտնվում են իսկական պատկերներով։ Դուք տեսնում եք, որ այդ երևակայական նահատակը ո՛չ միայն անբարեխիղճ ուսուցիչ է եղել, և փոքրոգի մարտնչող, այլև վաշխառվի պնակալեզ արբանյակն