Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/414

Այս էջը հաստատված է

սառն ու ահռելի, ուր շարունակ հեծող թշվառության վրա ծափ է տալիս, քրքջում [ու] է գազան կեղեքիչը, ոտնահարում ու բարձրաձայն ծաղրում ամեն բան, ինչ որ վեհ ու մաքուր է աշխարհքում։


ԳՐՈՂԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Սիրելի ընկեր.

Ասում ես՝ ինչո՞ւ [չես գրում] ես լռել, էլ չես գրում։

Ես այդ մասին շատ եմ մտածել, սիրելիս, թե ինչու չեմ գրում կամ ինչու այսքան քիչ եմ գրում։ Մտածել եմ, և միշտ առաջին պատասխանն այս է եղել, որ հավես չկա, սիրտ չկա, եռանդ չկա։ Չէ՞ որ ամեն բանի համար հավես պետք է լինի, իսկ բանաստեղծության մեջ՝ միմիայն հավես։

Բայց չէ՞ որ ես հավես ունեի, երբ նոր մտա հրապարակ, նոր սկսեցի երգել, երբ որ դեռ խակ ու խամ էի։ Ի՞նչ եղավ այն անզուսպ հավեսը, այն աշխուժն ու եռանդը։

Կորավ…

[Բայց] Ինչպե՞ս կորավ։

Ահա [գալիս է] դրաման։ Ամենավսեմ բանը, աստվածայինը, որ մարդը կարող է ունենալ - կորցրել է ու… էլ չի երգում։ Եվ դու այն տխուր պատմությունն ես ուզում։

Գիտես, սիրելիս, մարդիկ [կան] առհասարակ խոսում են իրանց կամքով, ինչ կամենան, երբ կամենան ու լռում են նույնպես իրանց կամքով։ Սրանք «խելոքներն» ու «խոհեմներն» են, կյանքի մարդիկն են, օրինավոր մարդիկն են։

[Բայց մարդիկ էլ կան] Բայց կան և տարօրինակ մարդիկ։ Շատ սակավաթիվ մարդիկ, որոնք խոսում են ակամա, ազդված, ներշնչված կամ, ինչպես ժողովուրդն է ասում - մարդիկ, որոնց «խոսեցնում են»։ Այո՛, նրանք տարօրինակ մարդիկ են, նրանք իրանք չեն խոսում, նրանց «խոսեցնում են», և ուզեն չուզեն պետք է խոսեն, ինչ որ ազդում են, ներշնչում են խոսեցնողները։

[Պարզ չի՞ արդյոք]

Ահա, ես այդ տարօրինակ մարդկանցից մեկն եմ։ Հիմի