Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/416

Այս էջը հաստատված է

Դրանց քեֆը — մեծ զվարճությունը համարվել է հարբելը․․․

Այդ տեսակ շրջաններում է [գրողը] [մարդ] բանաստեղծը հանդիպում կնոջը։ Մի՞թե կարող է այդ կինն — հայ կինը ոգևորել մարդու։ Ծածկամիտ, հաշվող, խելոք (իբր թե) պոլիտիկոս, դրան ավելացրու անճաշակությունը…

Ոչինչ, ոչինչ նրան չի թռցնում, նույնիսկ սերը, այդ կախարդական [դևը] չի կարող [ներս] թափանցել ու լուսավորել, պարզել, թե ինչ [ունի] կա հայ կնոջ սրտում և չի կարող նրան թռցնել հաշիվների ցանկից դենը։

Սիրահարված երիտասարդը առաջարկում է [իր սիրած աղջկանը] լսելու իրեն։

— Բայց էգուց մյուս օրն որ աղջիկ ունենանք, որտեղի՞ց պետք է ուսում ու օժիտ տանք,— պատասխանում է խելոք հայ աղջիկը։

[Անիծվի այդ չոր խելքն, այդ չոր չարչու հարազատ աղջկա այդ չոր խելքը]։

Րաֆֆու խաչագողից <1 անթ.>]

[Ահա մի հանդիպումն, թե ինչպես է հանդիպում հայ նշանած աղջիկը իր կարոտ նշանածին]։

Ֆարհադը պատմում է. «Չեմ կարող նկարագրել թե որպիսի ոգևորությամբ… և այլն մինչև՝ «Ա՛խ, այդ ինչ է եղել քո շապիկը, ասավ նա ցավակցաբար» — 48—49, «Խաչագողի հիշատակարան»։

[Այս Րաֆֆու ոչ հոգեբանական անթիվ տիպերից մեկն է, բայց այստեղ շատ է սազ գալիս համեստ ու խելոք հայ աղջկանը]։

Եվ դատողություններ զանազան — գնաս բարով, ավելի լավ, այստեղ ինձ համար կմնա.

Իսկ «Записки из мертвого дома» Соня-ն հետևում է մինչև Սիբիր…

Ասում ես՝ եթե չկա, նա պետք է ստեղծի։

Այո՛, նա ստեղծում է։ Աստծուց հետո միայն բանաստեղծն է, որ ստեղծում է։ [Եվ նա էլ ստեղծում է նույն կարգով]։

Այո, շատ ճիշտ է։ Աստված և բանաստեղծն են ստեղծում։