Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/420

Այս էջը հաստատված է

և եթե ուսումնարանը իր կազմով ու իր ամեն հանգամանքով չի հարմարվում նրանց, չի բարձրացնում նրանց դերը կամ նյութական օգուտը չի ավելացնում՝ կռիվը կռիվ է, ամեն ճանապարհով, ամեն ձևի և անվերջ ու անհաշտ։

Հիմա ասող կլինի, թե ի՞նչ բարոյական դիրք կամ ի՞նչ նյութական օգուտ…

Այո՛, նա, պաշտոնին պետք է իր շրջավայրում ամենակարողի դիրքի մեջ լինի և առանց նրան ոչ մի բան չպետք է կատարվի։ էս պայման է։ Նա կխառնվի ամեն բանի մեջ, և ամեն տեղ ու ամեն անգամ էլ նրա դեմ առարկություն չպետք է լինի։ Իսկ նյութական օգուտ… Ուսումնարանի շինություն է, նրա ձեռքով պիտի կատարվի [ով պետք է հակառակի] էնպես, ինչպես ինքը կուզի։ Ուսուցիչը նրա միջոցով ռոճիկ պիտի ստանա, և եթե մի մասն էլ իրեն վերցնի ու առաջարկի ամբողջի համար ստորագրել… ավելի հավաքի՝ պակաս տա… ուսուցչին առաջարկի իրենից գնել ինչ որ հարկավոր է, վերջապես իրեն նվերներ անել, իրեն համար ծառայություններ անել… [թղթեր գրել տա] խնդիրներ գրել տա գյուղացիների համար ու փողն ինքն ստանա… և այլն, և այլն…

ԳՈՐԾՆ ՍԿՍՎԱԾ է

[Խնդիրը լուծված է] տղերք <2 անընթ.>

[Ինչ ենք մենք՝ գավառացի երիտասարդներս]

[Մենք արդեն վարակվել ենք, վարակվել են մեր մտքերը, մեր հոգին, և խնդիրը լուծված է։]

Բոլոր երիտասարդ սրտերը ծփում են մի տենչանքով, բոլորը ձգտում են դեպի մի նպատակ՝ դեպի մեր գավառը, դեպի մեր հողը, մեր երկիրը, գործել ժողովրդի մեջ…

Ի՞նչ ենք մենք այստեղ՝ քաղաքում, թշվառ պանդխտականներ, կամավոր աքսորականներ, որ իրանց համար [գործի] պաշտոնների անունով պատիժներ են որոնում, հյուծվում, մաշվում ֆիզիկապես ու բարոյապես… [այնինչ մեր