Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/422

Այս էջը հաստատված է

ուղղության և նոր գրական դպրոց ստեղծեց, որով սարսափելի հարված տվավ ընդարմացած և թմրած ուղեղներին։ Նազարյանցի այս մեծ գործը դեռևս ըստ արժանվույն գնահատված չէ հայ հասարակության և նորագույն գրագետների կողմից, որոնք շատ թեթև աչքով են նայում նրա աշխատության և ուղղության վրա։ Նազարյանցի և Աբովյանցի նմանը դեռևս չի ծնվել մեր մեջ։ Առաքյալներ շատ ունինք, բայց հիմնադիրներ՝ և ոչ մեկը» («Իմ կյանքի գլխավոր դեպքերը», էջ 51 )2։

Թերևս ասող լինի, թե գուցե չի կարդացել այս տողերը պ. Լեոն։

Ո՛չ, կարդացել է, և իր ծանոթությունների մեջ, էջ 404, նշանակած է, որ օգտված է այս երեսից3։

Ուրեմն չի հասկացել կամ գուցե դիտմամբ է այդպես անում։ Ով գիտի։ Շատ է դժվար գլուխ դուրս [հանել] բերել այս քաոսից և որոշել, թե այս մարդը ավելի շատ տգե՞տ է, թե խարդախ։ Բայց թե տգետ է կամ խարդախ, այդ թող [տեսնեն] դատեն ընթերցողները, որոնք [պիտի] սիրում են ճշմարտությունը և մաքրությունը գրականության մեջ։

<մի քանի բառ անընթ․>

Աղայանցը 1864 թվին շարել է «Հյուսիսափայլը» և իր գրքի մեջ, 56 երեսում Նազարյանցի մասին գրում է․ «Աշխատակից չուներ․ ամեն ինչ ինքն էր գրում, ինքն էր թարգմանում, շատ անգամ ոչինչ բաներ և զանազան կեղծ անուններով։ Մի հոդված միայն, որ կրում է «Ազգային թշվառություն» վերնագիրը, Նալբանդյանցի գրածն էր, թեև Նազարյանցի իսկական անունն է ստորագրված»։ Այդ ժամանակ Նալբանդյանը բանտումն էր, և ով գիտի ինչ մտքով է ասպես վարվել Նազարյանցը։ Բայց խնդիրն այդ չի։ [Արդ] Եթե պ. Լեոն համաձայն չի կամ չի հավատում Աղայանի վկայություններին, պետք է ավելի շուտ և ավելի շատ նրան վրդովեր այս հիշողությունը։ Պետք է նա հերքեր։ Բայց գիտեք ի՛նչ է արել։ Բաց արեք նրա գրքի 208 երեսը։ Իր ընթերցողների խորին ուշադրությունն է հրավիրում այդ հոդվածի վրա և գրում է.