Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/424

Այս էջը հաստատված է

Ընթերցողը պարզ տեսնում է, որ այստեղ «արարքի» մասին խոսք լինել լի կարող. [իսկ պատճառը] մի անծանոթ, օտար երիտասարդ, աղքատ հագնված, մեծ մայրաքաղաքում [գնում է] բախում է մեկի դուռը և նրան չեն ընդունում։ [Պատճառն էլ ասված է, թե ինչը պետք է լիներ։]

Պրծանք։

Բայդ այդպես հեշտ [չեն պրծնում մարդիկ] ու պարզ չի վերջանում գործը, երբ որ պատմությունը գրում են պ. Լեոյի պես մարդիկ։ (Աղայանցը— [այդ] մի պանդուխտ, անօգնական, գաղափարի հովերով մինչև Մոսկվա տարված երիտասարդ, Նազարյանցի անունով ոգևորված, մտքումը նրան ճառ ասելու պատրաստած, միամիտ, երազելով, որ Նազարյանցն էլ, իր որպիսությունը ստուգապես իմանալուց, հետո պիտի գրկե, ճակատիցը համբուրի, ինչպես երբեմն Խ. Աբովյանը Դորպատում մի պանդուխտ հայի— բախում է Ստ. Նազարյանցի դուռը։ Հայտնվում է [Նազարյանցը] նա ինքը— սրբազան մարդը։ Աղայանցն սկսում է իր ճառը—«Երկու հայ երիտասարդ եկել ենք…»։

—Հայ, հա՜յ, հա՜յ, զահլա տարաք այդ հայերդ․ ես ի՞նչ անեմ, որ հայ եք…»6։ Բարկանում է [գուցե] Նազարյանցը, ձեռքերը թափ է տալի դուրս անելու նշանով ու հեռանում։

1905

ՂԱՐԻԲ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Դուք, որ հեռու աշխարհքից եկել եք մեր ձորերը և դառը [աշխատ.] քրտինքով անում եք ձեր [ծանր] հալալ աշխատանքը, դուք, որ կանգնած եք Սոցիալ-դեմոկրատական կարմիր դրոշի տակ, ձեզ եմ դիմում։ Իմացած եղեք, [որ դուք] ղարիբ երկրի եղբայրներ, որ մենք ձեզ համարում ենք»