Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/425

Այս էջը հաստատված է

մեր երկրի թանկագին ղոնախները, և մեր ձորերում այնքան տղամարդություն կա, որ մենք թույլ չենք տալ ձեզ [մի նեղութ.] և ձեր ուրիշ ընկերներին, մեր թանկագին` ղոնախներին, մի նեղություն հասնի, իսկ եթե ժամանակի չարությունից և գյադա [մարդկանցից] մարդկանց լրբությունից կհասնի, այդ մենք չենք թողնիլ անպատիժ։ Դժբախտաբար չար մարդկանց ջանքով անմիտ թշնամությունը մտել է մեր ժողովուրղների մեջ և կատարվում են այնպիսի խայտառակ գործեր, որոնց համար վաղը ամաչելու ենք մենք, իսկ մեզանից հետո էլ մեր սերունդները։

Մենք, լոռեցիք, որքան էլ աշխատեցինք, որ մեր գեղեցիկ սարերն ու ձորերը ազատ մնան այդ արատից ու խայտառակությունից, այսուամենայնիվ, չկարողացանք բոլորովին ազատ [մնալ] պահել։ Մեր մի քանի տաքգլուխ և կարճատես ջահելները [չորս կողմը] իրենց մոտիկ Բորչալվի դաշտում և Ղարախաչի կողմերը կատարվող գործերից վրդովված, վեր են կացել [ու կատարել են] խանգարել թե՛ եղբայրության, և թե՛ ղոնախի կարգն ու ադաթը, [որով մեզ ավելի են] որ այնքան բարձր է մեր երկրում, որով չափազանց զայրացրել են մեր ամբողջ ժողովրդին և վշտացրել։

Խոսքս Մալի Շորի դժբախտ դեպքի մասին է։ Դուք [անպատիժ], իհարկե, տեսնում եք այս օրերում աշխարքի խառն դրությունը և լավ եք հասկանում, թե ինչ դեպքեր են պատահում և [ինչ] թե ինչպես անկարելի է եղբայրությունը պաշտող մարդկանց համար ամեն տեղ ամեն չարության առաջն առնել։

[Բայց այն էլ [լավ] հաստատ իմացեք] Բայց հրապարակավ հայտնում եմ ձեզ Լոռու ժողովրդի կողմից, այն էլ հաստատ իմացեք, որ [չենք] [մեր ձեռքից անպատիժ չեն մնալ] մենք ամեն ջանք գործ կդնենք այնպես անելու, որ դուք բավական մնաք մեզանից։ [Այս մասին մի քանի օր առաջ իր] Հանցանքի մասին լսելուն պես [այս մասին] նույնը ես հայտնել եմ պ. Կոխրոիձեին և այժմ էլ ուղարկելով այս նամակը և մեր երկու ընկերներին՝ Բեժանբեկ Քալանթարյանին և Ավագ Դալլաքյանին, խնդրում ենք ներողություն մեր գյուղերի կողմից, իսկ կարճ միջոցում գործով