Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/426

Այս էջը հաստատված է

ցույց կտանք, [որ անկեղծ է] որ [այդ] մենք չենք կարող [տանեք ու համբերել] մեր տներում թալան պահել, իսկ մեր սրտերում՝ թշնամություն։

Սրա հետ միանգամայն ընդմիշտ խնդրում ենք, եթե ձեզ մի որևէ նեղություն կհասնի մեր աշխարքի մարդկանց կողմից, հայտնեցեք [մեզ] համարձակ և համոզված եղեք, որ մենք—մեր ժողովուրդը—միշտ կանգնած կլինի ձեզ համար, ձեր արդար դատի համար, ձեր հալալ աշխատանքի ու դառը մշակության համար, ձեր հեռու թող արած երեխաների ու ընտանիքների համար և մեր ամենքիս պաշտած եղբայրության համար։

Կեցցե՜ ազգերի եղբայրությունը։
Կեցցե՜ հալալ աշխատանքը։
Կեցցե՜ հերոս բանվոր մարդը։


<ՆԻԿՈՂԱՅՈՍ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՑԱՆԻ ՄԱՍԻՆ>

Մի մարդ կա աշխարքում, անունը Նիկողայոս Տեր-Ղևոնդյան։ Էդ Նիկողայոս Տեր-Ղևոնդյան անունով մարդը դասագրքեր է սարքում դժբախտ Հայոց ազգի համար։ [այդ դասագիրք սարք․ դրա բոլոր շնորհքն այն Բ[էր] պետք է լիներ, որ սարքելու համար] Սրանից նրանից մի-մի կտոր բան է առնում իրար կողքի դնում։ Այդպես հեշտ է հասկանում նա իր [բանը] գործը։ Գրվածքներն էլ հո լեզու չունեն, որ բողոքեն, թե ես ինչու եմ սրա կողքին։

(Պրծանք։]

Շատ լա՜վ։

Ուրեմն էդ մարդու բոլոր շնորհքն ու բարեխղճությունը այն պետք է լինի, որ մի գրողից եթե մի [կտոր] բան է վերցնում գոնե [խարաբ չանի] չփլացնի, այս մեկ։ Երկրորդն էլ, որ ամեն [մարդու] գրվածքի տակ [իր] գրողի, հեղինակի անունը դնի, ոչ թե մի ուրիշի։

Բայց եկեք տեսեք, որ ուրիշ կերպ է մտածում այդ ուրիշների գրվածքներով առուտուր անող մարդը։