Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/427

Այս էջը հաստատված է

նա մտածում է. [թե հեղինակը օգտվել է կյանքից ու գրել— նա հեղինակ է։]

[Եթե] Կյանքը նյութ է հեղինակի համար, նա օգտվում է կյանքից և հեղինակ է, իսկ ես որովհետև օգտվում եմ բոլոր հեղինակներից] հեղինակները նյութ են ինձ համար և ես օգտվում եմ բոլոր հեղինակներից, ուրեմն ես հեղինակների հեղինակն եմ։ Այդպես էլ մտածելով <է> [նա ման է եկել բավական երկար տարիներ] վարվում ուրիշների գրվածքների հետ, ինչպես տալիս է իր քեֆը, [փոփոխում է ամեն ձևով] բայց որովհետև իրոք հեղինակների հեղինակը չի այլ անշնորհքների անշնորհք [է], ձեռն ընկածը այլանդակում է անաստված կերպով կամ թե չէ հեղինակին զրկում է հեղինակության իրավունքից— տակը դնում մի ուրիշ մարդու անուն։

Այդպես, նա վերցրել էր իմ «Շունն ու Կատուն» ոտանավորը, քոսոտացրել, որ արժանի դառնա իր դասագրքին ու տպել։ Երբ որ բողոքեցի, նա հայտնեց, որ «սիրունացրել է»։ Ես էլ մի քիչ իրեն «սիրունացրի» և մենք մի ղալմաղալ ունեցանք «Մշակում» 1904-ին1։ Իմ ասածն այն էր, թե չի կարելի այդպես այլանդակել գրողի գրվածքը և տակը դնել դարձյալ նրա անունը, իբրև թե նա է այդպես ասել։

Մի՞թե պարզ չի։

Չէ՜, ասում է, դու դեռ պետք է շնորհակալ լինես, որ ես «սիրունացրել եմ»։ Եվ հարցնում է, թե ինչպես ես ապստամբում եմ իրեն՝ «դասագիրք հորինողի», իրավունքների դեմ, որ իրենք այդպիսի [իրավունքի] արտոնություն ունեն Ռուսաստանում փոփոխել, ինչպես կամենան և փող աշխատել։ Իսկ դու, որ հեղինակ ես [ոչ թե չես օգտվել դրանից քո գրվածքից այլ] պետք է լուռ նայես, թե ինչպես մի չարչի փչացնում է քո գործը, իր ճաշակով շինում է ապրանք, որ առուտուր անի քո գրվածքով և [քո] անունով։

[Ես արգելեցի, նա էլ հրապարակավ, որ այլևս ինձանից բան չվերցնի, նա էլ հրապարակավ խոստացավ]

Ես արգելեցի, նա էլ հրապարակավ, լրագրում խոստացավ, որ իմ գրվածքներից բան չի վերցնիլ այլևս։

[Ասում եմ, ողորմի քո՝ հորը։ Հեռու կաց ինձանից։]