Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/428

Այս էջը հաստատված է

Ուրեմն կնշանակի բան չի վերցնիլ…

Դրանից հետո այդ պարոնը հրատարակում է 1905 թվին իր այդ [գրքի] դասագրքի 21-րդ տիպը։ Այստեղ արդեն հանել է իմ «Շունն ու Կատուն», բայց մտածելով, թե առանց շուն ու կատվի դասագիրքը [լավ] չի լինիլ, ինքը մի «Շուն ու Կատու» է թխում, դնում տեղը։

Եվ…

Եվ մի քյալփաթին էլ դասագրքի սկզբում, իմ դեմ, որի մեջ հայտնում է, թե 35 տարի է մեր գրողներից ոչ ոք չի բողոքել իր դեմ, բացի Հովհաննես Թումանյանը։

Իբրև թե ես էլ բողոքել եմ նրա համար, որ ինձ տողավարձ չի տվել, եթե տար աղմուկ չէի բարձրացնիլ…

[Լսում ե՞ք, համեցեք։]

Եվ այդ արարածը հենց իր այդ հոդվածում գրել է [իմ] «Մշակի» այն №№-ները 268 և 278 [թեև] (այն էլ փոխանակ 1904-ի, գրել է 1894) այն համարները, որոնց մեջ տպված է իմ բողոքը։ Ինչ կասի, եթե մեկը վերցնի կարդա ու տեսնի, թե ընչի համար եմ բողոքած։ Եվ նկատում ե՞ք, թե նա ընչի համար է սարքում այդ սուտը, որ ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնի փողի խնդրի վրա ու ինձ ամաչեցնի, թե տեսեք-տեսեք, նա իր ոտանավորի համար ինձնից տողավարձ է ուզում…

[Կուզեք հենց դրանից խոսենք։] Դուք տեսնում ե՞ք սրան. ինքը իմ ոտանավորը տանում է ծախում, փող աշխատում, չի ամաչում, իսկ ինձ ուզում է ամաչեցնել, այն էլ սուտ հնարելով, [իբրև թե] թե ես իմ ոտանավորի տողավարձն ուզում եմ [նրա համար եմ բողոքում։]

Լա՛վ, [բայց] պարոն, եթե կուզեք դրանից խոսենք, և ով ամաչելու է, թող ամաչի։

Ասացեք խնդրեմ, պատճառն ինչ է, որ [մի] խմբագիրը իր մի քանի հարյուր բաժանորդներով պետք է տողավարձ տա իր աշխատակցին, իսկ դուք, մի որևէ Տեր֊Ղևոնդյան նույն գրվածքը վերցնեք [և] ձրի, շուռ ու մուռ տաք ինչպես ձեր քեֆը կտա և նրանով տասնյակ հազարներ աշխատեք։

Ձեր դասագրքերը միշտ լիքն են եղել Աղայանի, Պռոշյանի, Գամառ Քաթիպայի [ նրանց գրվածքներով։ Այն