Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/430

Այս էջը հաստատված է

ոտանավորը հատկացրել է [Աղ․] Ծատուրյանին և նշանակել նրա անունով։ (Մայրենի լեզու, XI տիպ, 4-րդ գիրք, էջ 149)։

[Մարդ չի իմանում ինչ ասի։] Այս հնարքով մարդը դուրս է եկել մաքուր «չիստի»։ [Խոստացել է] ես այժմ ակամայից մտածում եմ. մի անգամ բողոքեցի, թե ոտանավորս մի՛ [փոխեք] փոխիր, հետևանքն այն եղավ, որ ինձ էլ փոխեց։ Հիմի էլ, որ բողոքեմ, թե ինձ մի փոխիր, ով գիտի սրանից [հետո] [ինչ կա] ինչ դուրս կգա։

Մի չլսված բան կանի, օրինակ՝ ինձանից տուգանք կառնի, գրականությունից դուրս կանի, կամ սրա նման մի բան, ինքր միշտ դուրս կգա «չիստի» ու ինձ կհայհոյի։

Եվ ինչ կարող ես անել։

1907

<ՊԱՏԱՍԽԱՆ ԼԵՈՅԻՆ>

«Հուշարարի» առաջիս №-ում պ. Լեոն մի առաջնորդող հոդվածով որոշում է թերթի նպատակը։

Հոդվածի վերնագիրն է «Մեծ սկզբունքը», իսկ մեծ սկզբունքն է՝ ամեն ինչ ժողովրդի համար։ «…Ամեն ինչ, ուրեմն և գիտությունը, գրականությունը, արվեստները։ Այսպիսի մի մեծագույն ժամանակին անարժան երևույթ պիտի լինի, որ գեղարվեստը, մարդկության այդ մեծ դաստիարակը (?), իր բոլոր ճյուղերով շարունակե մնալ իրանք իրանք «ընտրյալ» հորջորջող դասակարգերի վայելման մենաշնորհ»։

Այսպես է ասում նա, և հրամայում է դուրս բերել գեղարվեստը ժողովրդի մեջ, դարձնել նրան ամենքին մատչելի ժողովրդական մի ստացվածք։

Ասում է, և դուք դարձյալ տարակուսանքով հարցնում եք.— ի՞նչ է ասում այս մարդը։ [Առաջին որ] Որովհետև շատ մութն ու խառն է ասում։ Եվ դուք չեք հասկանում,