Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/431

Այս էջը հաստատված է

արդյոք գեղարվեստական երկերն ու ներկայացումներն էժանացնելո՞ւ մասին է խոսքը։

Արդյոք գեղ<արվեստական> գործերը մատչելի, հասարակ ոճով ժողովրդին վերապատմելո՞ւ մասին է խոսքը։

[Ես կարծում եմ — ոչ. թեև այս մասին է] Թե՞ հենց «ժողովրդի» համար ստեղծագործելու պահանջն է դրված մեր առջև։

[Ես կարծում եմ վերջինն է, որովհետև հենց ինքն էլ ասում է] Չգիտեմ որն է ուզում, բայց ինքն ասում է՝ մեր նոր կյանքի առաջին օրերից մեր լավագույն գործիչները զգացել են հայկական իրականության առանձնահատկությունները (?)[այն` որ գրականություն, թատրոն, գեղարվեստ կարող են մեզանում գոյություն պահպանել, զարգացման] և ժողովրդական ընտրյալ խավերի գիտակցությունն են գործի խարիսխ ընդունել։

Ասում է՝ կես դարի մի պատմություն ունենք, որ այդ մեծ սկզբունքի անսխալականությունն է ապացուցանում։

[Այստեղ մենք կտրող էինք նրան ասել․ հապա էլ ընչի համար է ձեր հայտարարած կռիվը] Եթե հիրավի այդպես է, պարոն Լեոյին մնում էր այստեղ միայն մի «կեցցե Հայաստան» դնել և իր հոդվածը վերջացնել։ Բայց ոչ. նա այդքան երջանիկ դրությունից հետո էլ [գտնում է, որ «առանձնաշնորհած կաստաներ կան», որոնք [վայելում են] տիրապետում են և․ գեղարվեստին] կռիվ է հայտարարում «ընտրյալներին» և, ինչպես ամեն բան, պահանջում է գեղարվեստն էլ լինի ժողովրդական — ուրիշ խոսքով социализация կամ демократизация искусства.

Թե ինչպես․․․

Ահա այնպես, ինչպես արել ենք ամբողջ կես դար․․․

Այդպես է հայկական իրականության առանձնահատկությունը․․․ Սա հին դրոշակ է մեզանում․․․ Այո՛, այդ բոլորը այդպես է։ Բայց բավական էր։

Դուք շատ մութն ու խառը խոսեցիք։

Մարդիկ կան, որոնք բան չեն հասկանում, երբ դուք ասում եք «ժողովուրդ», «ընտրյալ», «գեղարվեստ», «հայկական