Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/432

Այս էջը հաստատված է

իրականության առանձնահատկություն», «զարգացում», «հառաջադիմություն» [որովհետև դուք] և զանազան «մշակական» ֆրազներ։ [Հեղափոխականն երբ ասում է]

Մենք հասկանում ենք, երբ հեղափոխականն ասում է — հողը պետք է տալ ժողովրդին։

[Այսինքն] Մարդիկ կան, որոնց ձեռքում կենտրոնացված է հողի մեծ քանակություն։

Այդ վատ է։

Այժմ նրանց ասում են. որովհետև «ժողովուրդը» հողով է ապրում, և ապրուստն էլ արդար պիտի բաշխվի — քեզ էդքան հող չի հասնիլ։

Այստեղ պարզ է. երևույթը անիրավ է, պահանջն իրավացի։ [Նրանք երբ ասում են կալվածատեր, բեկ, ազնվական — հասկանում ենք։]

Նրանք երբ ասում են «ժողովուրդ», ցույց են տալիս սեփականազուրկ պրոլետարը կամ հողապակաս գյուղացին։ Նրանք երբ ասում են «արտոնյալ դասակարգ», ցույց են տալիս կալվածատերն, ազնվականը, բեկը, չինովնիկը։

Եվ մենք հասկանում ենք։

Այժմ դուք հետևելով «մեծագույն ժամանակի» սկզբունքին, որ ասում եք ամեն ինչ ժողովրդին, գեղարվեստն էլ «ընտրյալներից» խլել տալ ժողովրդին ի՞նչ եք հասկանում։

[Որո՞նք] Ո՞վ են այդ «ընտրյալ»֊ները։

Եթե կասեք հարուստները — ձեզ հետ ոչ ոք չի համաձայնի, քանի որ ամենքս էլ գիտենք, որ «հայկական իրականության առանձնահատկությունն» այնպես է, որ մեր հարուստները ոչ թատրոնն են լցվում, ոչ գրքերն են գրավաճառանոցից հափշտակում, ոչ նկարները նկարչից, ուրեմն ո՞վ են նրանք՝ հայկական գեղարվեստի այդ ուզուրպատորները, որոնց դեմ դուք կռիվ եք հայտարարում։

Անշուշտ նրանք, [այն միջին] որոնք միշտ և՛ թատրոն են գնում, և՛ հայերեն գիրք են առնում, հետևաբար այսպես թե այնպես [մի կերպ] նպաստում են և՛ սրան, և՛ նրան։

[Սրա՞նք են] Սա՞ է արդյոք ձեր գտած «առանձնաշնորհած դասակարգը», որ տիրում է հայկական գեղարվեստին։