Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/435

Այս էջը հաստատված է

չի նրան [հրապարակ բերել] խոսեցնողը, այլ կեզծավորությունը [խաչագողությունը] [գեղեցիկ], ուրիշ դիմակ առնելու, ձևանալու էն մարդը, ինչ որ չէ իրոք, ասելու էն, ինչ որ չի մտածում:

[Այո, պ. ջենտլմեն, մարդիկ կեղծում են իրենց, բայց մի քիչ ավելի խելոքները [կեղծում են] գիտեն, որ դրա համար ամբոխ կա, ավելի խավար անկյուն կա [իսկ], բայց ոչ մի հայելիի առաջ, որ գիտե թափանցել ներսը]:

Լսեցեք ինչ եմ ասում, պ. խմբագիր։ Թողեք Էդ բառերը. քաղաք‹ավարության›, վսեմ կրիտիկայի ու ջենտլմենության խոսք մի՛ անեք [և եթե բարձրի ու վսեմի կարոտ ունեք, լսեցեք ինչ եմ ասում։] [Ես դրանց արժեքը] [Ես գիտեմ, որ ձեր ջենտլմենությունը սուտ է, իսկ քաղաքավարությունը կեղծավորություն։] Եթե կարող եք [եթե ուժ ունեք] եղեք մարդավարի, բարի [եղեք] ու անկեղծ։ Եվ [եթե] երբ որ մաքուր սրտով ու անկեղծ կմոտենաք [նույնիսկ] Էն մորենու թփի միջից էլ կլսեք աստծու ձենը [և կունենաք ] ու կճաշակեք վսեմի ու բարձրի հաճույքը, այլապես դուք պատժված կյինեք Էն [պատժով] զայրույթով, որ նախասահմանված Է կեղծավորներին և չար ու չոր հոգիներին, [կեղծ ու սուտ մարդկանց] և զայրույթի կհանդիպեք միշտ։

[Միթե դուք կարծում եք] Մի կարծեք, թե գրական-գեղարվեստական աշխարհը ավելի հասարակ [երևույթ Է] [վայր է] տեղ է, քան արաբական քորեբը, և բանաստեղծը ավելի հասարակ երևույթ, քան մի [մորենու թուփ] մորենի [որ մոտեցողին կարելի լիներ ասել].— Հանի կոշիկդ, որովհետև էս տեղը սուրբ է…

[Իսկ դուք մոտենում եք լիքը չարությամբ ու կեղծավորությամբ։] [Դուք չափազանց շատ եք ձեզ հարմարեցնում ամեն բան]։ Գրական մարդը սուրբ է, որովհետև էնտեղ կա մի բան… ուր <երեխաներն> ու թերահավատները <2 անընթ.>, բայց մենք չշեղվենք։]

Մոտենում եք [ գրական մարդուն] գեղարվեստին, գրականությանը է [քննադատելով]։ Շատ լավ։ Ամենից առաջ մաքուր սիրտ ու անկեղծ վերաբերմունք, ապա քննադատեցեք: