Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/440

Այս էջը հաստատված է

աղետների ենթակա։ [Եվ] Ամեն պայման կա, որ գրողը մեռնի։ [Սակայն դրա դեմ ինչպես կարելի է զայրանալ] էդ լավ ենք հասկանում, և դրա դեմ ո՞վ կզայրանա, թեկուզ պարզ տեսնի էլ, որ ինքը, որպես գրող-տաղանդ՝ փչանում է։ Բայց դուք էդ ամենի վրա ավելացնում եք և ձեր սրտի չարությունը, ձեր թույնը։

Թույնը [լսո՞ւմ եք] հասկանո՞ւմ եք, պարոն։ Երբեք Դրամբյանի փոքրությունն ու տգիտությունը չի իմ զայրույթի պատճառը։ Երբեք երեխայական հանդգնությունը չի իմ զայրույթի պատճառը։ Երբեք նրա կոպիտ բառերը չեն իմ զայրույթի պատճառը։ Նրա արածը չի իմ զայրույթի պատճառը, այլ նրա հոգին, նրա հոգու թույնը, վատությունը, չարությունը։

Ահա իմ զայրույթի պատճառը։ Գուցե սխալ է, բայց խորն է։ Եվ եթե սխալ է, էն ժամանակ ես զուր եմ պատասխան գրել Դրամբյանին, էն էլ զայրույթով։ Որովհետև էն ժամանակ կնշանակի Դրամբյանը կամ սխալվել է, կամ տգետ է, և ոչ մի դեպքում ես նրա դեմ չէի վեր կենալ։ [Թեկուզ] Երբեք։ Որովհետև [ես շատ եմ] եթե նա տեղովը կրակ էլ դառնա, ինչպես ասում են, չի կարող իմ մի խորոմ խոտը կրակել․ ես շատ եմ անխոցելի նրա համար․ երկրորդ, ինչպե՞ս կարելի է բարկանալ սխալվողի կամ տգետի վրա։ Ես շատ եմ համբերող ամեն կարծիքի, բայց երբեք չարամտության ու վատ հոգու։ Իսկ էստեղ տեսել եմ ինձ վաղուց ծանոթ վատ հոգին, որ գալիս է «գրականությունը մաքրելու» անունով և այլ զանազան պատվավոր տարազներով։ Ես չեմ կարող ատել, արևր մայր չի մտնի իմ զայրույթի վրա։

էդ հոգու մեջ թույն կա, և դա մեր հոգին է։ Թույն կա, դառնություն կա [մեր] էս ժողովրդի հոգու մեջ։ Պարզ է, թե որտեղից պետք է լինի էդ դառնությունը։ Չէ՞ որ անցյալիցն է ստեղծված մարդը։ Եվ բնական օրենք է՝ ամեն մի կյանք, որ ոտի տակ է ընկնում, դառնանում է, մարդկային լինի, անասնական, թե բուսական։ էն հասարակ վարունգն ինչ է, եթե նրա թուփն էլ ոտի տակ է ընկնում, տրորում են, էլ չեն կարողանում պտուղն ուտել, էնքան դառնանում է։ Մենք էլ ոտի տակ ընկած, դարերով տրորված ժողովուրդ