Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/442

Այս էջը հաստատված է

մսխել է միմիայն մի ուրիշին քանդելու, խորտակելու համար։ Խոսում են իրար դեմ՝ մինը մի ձեռնարկություն՝ կվարի, մի հաջողություն կունենա, աչքի ընկնող մարդիկ դեմ, հաջողություն գտավ՝ դեմ, ընկերությունների՝ դեմ, և ինչ չարությամբ են լսում ձախորդ օրի [լուր] բոթը։

Հիմի կասեն՝ ամեն տեղ էլ եղել է և կա։ Այո՛, մարդկային պակասություններ են, բայց ամեն տեղ նույն չափով չեն երբեք։ Ես էդ տեսակ ազգերից երեքը գիտեմ՝ հրեան, հույնը, մին էլ հայը։ Նա միշտ կոտորել զմարգարես մի օր հալածել իր <1 անընթ.>։

Խոսքն էսօր գրականության մասին է։ Առեք մեր բոլոր տաղանդավոր գրողներին առանց բացառության։ Նրանցից որի՞ երեսին է ժպտացել էդ մութ ու մաղձոտ հոգին և ո՞րն է ազատ մնացել նրա անխնա ու տմարդի հալածանքից։

Եվ կարծում եք զո՞ւր է, որ մեզանում [կրիտիկա] քննադատություն ասելիս հասկանում են [սպանել] խեղդել, հարվածել։ Դա բան է ասում, և շատ տխուր բան։

Ահա [թե] էդ [հազարգլխանի] հրեշն է իմ զայրույթի պատճառը, պարոն։ Ի՞նչ է ուզում, ասենք [մի Դրամբյանի հոգի] հենց մի փոքրիկ Դրամբյան, հասկանո՞ւմ եք, թե՞ չէ։ Նա ուզում է, իր խոսքով ասենք, «կծու, խայթիչ լեզվով հարվածելով» թունավորի, սպանի, օրինակ մի գրական մեծություն։ Թեև ինքն Էլ գիտակցում է, որ նա գրական հայտնի դիրք ունի։ Եվ չի խնայում ինչ որ կարող է ու ձեռքը գալիս է, է՛լ շանտաժ, է՛լ ժանտախտ, է՛լ գող, է՛լ բոյկոտ․.. Ուրիշ է՞լ ինչ կարող է անել. բանտ ուղարկել չի կարող, տունս կտրել չի կարող։ Անում են ինչ որ հնարավոր է, և եթե կուզեք արածն ու սարքածն էլ հերիք է մի գրական մարդ սպանելու համար, թեկուզ մեծություն։ Եթե կարողացավ դուրս բերել շանտաժիստ, ավերիչ, ժանտախտ, բանագող, վերջն էլ բոյկոտ- էլ ի՞նչ մնաց <1 անընթ.>։ Ուրիշ բան է, թե տկար է, ուժը չի պատում, չի կարողանում, բայց էդ է միտքը, դիտավորությունը։ Շատերն էս լավ չեն գլխի ընկնում։ Ավելի վատ։ Մեզ համար էնքան բնական է ու սովորական, որ գլխի էլ չենք ընկնում։