Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/444

Այս էջը հաստատված է

է վեր կենում կեղծավորների ու չարերի դեմ և էն ժամանակ «մրրկավ ու փոթորկավ» է նրա ճանապարհը։ Բայց միշտ որպես զրահ [հագնելով] զգենալով «արդարությունը»։ Արդարություն<ն> է խնդիրը։ Ես [ձեզ] կարող եմ մեկին հրեշ անվանել դուք տեսեք արդա՞ր եմ, թե չէ, ցույց եմ տալի՞ [թե] որ նա հրեշ է, թե չէ։ Իսկ դուք գալիս եք քննադատելու։ Լսեցեք ինչ զայրույթով է որոտում անսահման բարի ու հեզ աստվածամարդը փարիսեցի<ների> դեմ, որոնք ժամանակի ծայրահեղ քաղաքավարի մարդիկն էին, բայց քաղաքավարության մաքուր վերմակի տակ չար հոգի ու [կեղծավոր սիրտ] չար լեզու ունեին [որ չէր կարող ծածկվել աստվածային աչքերից]։ Ասում է.

Ծնունդք իժից, զիարդ կարիցեք բարիս խօսել որ չարքդ եք, քանզի ի յաուելուածոյ սրտի խօսի բերան...»4։ Յիմարք... կեղծաւորք… կոյրք… զմժղուկս քամեք և զուղտս կլանեք» (Մատթ. ԻԳ, 24)։ [Ուզում է ասել՝ կեղծավորություն, չարություն եք անում, իսկ խոսում եք քաղաքավարությունից։] Ուզում է ասել, որ ձեր սրտերը լիքն են չարությունով ու կեղծավորությունով, դրա մասին լռում եք, քաղաքավարությունից եք խոսում։

Գրական տիտաննե՞ր եք ուզում, թե նրանք ինչպես կպատասխանեին էդ տեսակ դեպքում։ Նրանք արդեն պատ‹ասխանել> են պ<արոն> Բագրատունի, միայն դուք նեղ‹ություն› քաշեցեք, տեսեք։ Ծանո՞թ եք դուք ռուսաց Պուշկինի զայրույթին։ Կարդացե՞լ եք, թե ինչ պատասխան է, տվել ջենտլմենության հայրենիքի անգլիացի Բայրոնը իրեն քամահրողներին։ Գիտե՞իք ինչ է ասել գերմանացի մեծ բանաստեղծ Լայնեն իրեն վրա հարձակվող Մենցելին, որ [եկել] գնացել էր գրական<ությունը> մաքրի։

Առհասարակ սաստիկ են բողոքում բոլոր նրանք <ովքեր> [և տեղն է], որովհետև չափազանց մեծ ժայռի են տալի իրենց փոքրիկ ճակատները։

Բայց դուք հետաքրքրվո՞ւմ եք, թե ի՞նչ պատասխան կտար Տոլստոյը։ Լավ, ի՞նչ կա որ, նրա վրա էլ փորձեցեք ձեր հայկական կրիտիկան։ Կուզեք, ես էլ ձեզ օգնեմ, ցույց