Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/445

Այս էջը հաստատված է

կտամ էն հեքիաթներն ու առակները, որ նա առել է ժողովրդական նյութերից ու պատմել։ Բայց մի պայման՝ ես ձեզ հետ չեմ գալ։ Առեք, գնացեք ռուսական մի հայտնի թերթի մեջ (եթե ներս կթողնեն) տպեցեք՝ գող Տոլստոյ, ժանտախտ Տոլստոյ, ավերիչ ժանտախտ Տոլստոյ, իսկ եթե [զայրանա] նա ձեզ ցույց տա, որ սուտ եք ասում, ոչ մի հասկացողություն չունեք նրանից, ինչից որ խոսում եք [և զայրանա] ու վեր կենա զայրույթով, քաղաքավարությունից խոսք ձգեցեք, ջենտլմեն քարոզեցեք…

Իսկ ինձ գիտե՞ք ինչ է հետաաքրքրում. էն, թե արդյոք, եթե էդպես մի բան գրեր մի [ոմն] ռուս, կարո՞ղ էր անցկացնել ռուսաց մի [կարգին] հայտնի թերթի մեջ, և եթե անցկացներ, ինչ կասեր ոչ թե էն տիտանը, այլ էն ընթերցող հասարակությունը, որ գիտի գրողի ու գրականության արժեքր։

ՉԱՐՈԻԹՑԱՆ Եվ ԿԵՂԾԱՎՈՐՈԻԹՅԱՆ ԴԵՄ

«Մշակի» թղթակից Ռ. Դրամբյանին տված պատասխանիս համար¹ զանազան կարծիքներ հայտնեցին ինձ բանավոր թե գրավոր։ Ոմանք էն կարծիքին են, թե չարժեր պատասխանել մի որևէ Դրամբյանի, ոմանք ասում են կարելի էր պատասխանել, բայց առանց կոշտ դարձվածքների ու [էդքան] զայրույթի, որովհետև էդ միևնույն է, թե [թնդանոթով ճնճղուկ ես սպանում] թնդանոթ [ես արձակում] արձակես ճնճղուկի [վրա] դեմ, իսկ ուրիշները հավան են, գտնում են և՛ արդար, և՛ տեղին։

Ես էլ կհամաձայնեի և չէ՞ որ արհամարհել եմ միշտ…

Ես, որովհետև հայ գրող եմ, էս տեսակ դեպքի համար կբերեմ օտար գրողի կարծիք, որ հարգելի [լիներ] լինի հայ մարդու համար։ Պուշկինն ասում է. Կրիտիկային կարելի է չպատասխանել, երբ զուտ գրական է հարձակումն և կարող է վնասել միայն գրքի վաճառումին։ Բայց չի կարելի ծուլությունից կամ բարեսրտությունից անպատասխան թողնել