Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/446

Այս էջը հաստատված է

անձնական վիրավորանքն ու [սուտը] ամբաստանությունը, որ այժմ դժբախտաբար [էնքան] սովորական [բան] է դարձած (Пушкин, «Критические заметки»):

Հիրավի, էսքան տարում չի պատահած, որ ես [դուրս գամ] պատասխանած լինեմ մի որևէ [էս կամ էն] քննադատի, երբ նա չի հավանել իմ էս կամ էն գրվածքը կամ թեկուզ ամբողջովին մերժել է իմ գրական կոչումն ու արժանիքը։ Ի՞նչ անենք, մարդն էդպես է կարում և կարող է նա լինել ճշմարիտը [ու] ցույց տալ, որ դու ոչ այլ ինչ ես, եթե ոչ մի թյուրիմացություն թե՛ ուրիշների համար, թե՛ քեզ։ Իսկ եթե ճշմարիտ բանաստեղծ ես դու, թող հարձակվի, փոշի հանի ինչքան ուզում է [սրա նրա առանց էն էր կարճատես աչքերը կկուրացնի բայց ասած է — վերջի-վերջո]։ Վաղուց ասած է — ճամփի փոշին ինչքան էլ վերկենա, չի կարող սևացնի երկինքը։ Վերջապես ամենալավ գրողին էլ նկատողություն ‹1 անընթ․› շատ։ Հեյնեն ասում է. Լավ բանաստեղծը նա է, որի 7 գրվածքից մինը լավն է։ [Չէ որ հետևաբար] Համ‹ենայն>դեպս [երկու դեպքումն էլ] միշտ ավելորդ է և՛ պատասխանը և՛ զայրույթը։

Բայց հայոց մամուլն ու [նրանց] հայ քննադատները ոչ մի միջոցի առջև չգիտեն կանգ առնել, միայն թե «բազմաթիվ ընթ‹երցողները›» ուշք դարձնեն իրենց վրա։ Նրանք [չեն զգում] չգիտեն, որ մարդիկ կան, որոնց եթե աստված բերան է տվել, նրա համար է տվել, որ հաց ուտեն, ոչ թե [խոսեն բարձր բաներից] գաղափարների քարոզիչ ձևանան կամ գեղարվեստ ու բանաստեղծ քննադատեն․ մինչդեռ մենք գրքերի գրքից գիտենք [որ] ասված է, թե [տուր նրանց] պատասխան տուր էդ տեսակներին, որ իրենց մեջ ավելի իմաստուն չկարծեն իրենց, և ես պատասխան չտալու իրավունք չունեի։

Իսկ թե իմ պատասխանն ընչի էր զայրույթով կամ կոշտ [դրա մասին մի քիչ հետո, առայժմ] դրա պատճառը ակնարկել էի, սակայն [շատերը դարձյալ] ոմանք լավ չեն գլխի ընկել և ես այժմ ավելի կպարզեմ, քանի որ տեղն է եկել։ Եվ կտեսնեք, որ իմ զայրույթի պատճառը շատ ավելի