Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/448

Այս էջը հաստատված է

[Սակայն ներքևում կանենք էդ դառն ու տխուր խորհրդածությունը մեր մարդու չար հոգու մասին, իսկ] Առայժմ տեսեք, նախասենյակիս մթնում կրքից դողալով ատամները կրճտացնում է [էն] փոքրիկ դեղնած արարածը, իսկ ետևից հրում են չարաժպիտ ծանոթ դեմքեր...

Ետ է եկել։ Բայց [իր հաստ ու նեղ]... ճակատին կրում է առած հարվածների հետքերը ու ավելի անհամարձակ է էս անգամ, և [էնքան է խեղճացել, որ] մինչև անգամ քաղաքավարի լինելու խոստումն է անում՝ [բաց անում բերանը] «Ես ձեզ էնպես չեմ պատասխանի, ինչպես դուք ինձ․․․»։ Մի ասող լինի՝ հապա որտե՞ղ էր էդ քաղաքավարությունը, երբ գրում էիք ձեր առաջին [բառավիժությունը], «լուրջ կրիտիկան»․․․

[Վերնագիրը դնում եք «գրական մեծություններ»] ու [սկսում եք] բերաններդ բաց եք անում շանտաժով ու ավերիչ ժանտախտ‹ով›, վերջացնում բոյկոտով։

[Բայց] Սակայն չլինի խաբվեք ու կարծեք, թե էդ մարդը կարող Է թեկուզ դիտմամբ, գրազով մի քանի րոպեով մարդավարի մնալ. չէ, իսկույն էդ քաղաքա‹վարի› խոստումին հետևում է, թե՝ «Ես ձեր մեջ մարդ արարածը չեմ հարգում», ետևիցն էլ մի «Օ՜, երբեք․․․»։

Սիրելի Դրամբյանը, ինչպես երբեք, չի դավաճանում ինքն իրեն։

Բայց պատմությունը կուզի իմանալ՝ հապա ի՞նչ է հարգում XX դարի հայոց լուրջ կրիտ‹իկոս› Դրամբյանը․․․ Իսկույն ինքն ասում է. «թուղթը․․․ թղթի սրբությունը և «բազմաթիվ ընթերցողներին»․․․ Ա՜խ, ինչպես հրճվում է մարդ, երբ տեսնում է վերջապես խխունջը դուրս եկավ իր պատյանից։ Ո՜վ իմ անկեղծ Դրամբյան, սքանչելի է․․․

Բայց լսեցեք մի հրաշալի խոստովանություն, ասում է՝ ես էսպես վարվում եմ միայն «բազմաթիվ ընթերցողների» հարգանքից․․․

Ո՜վ սքանչելի է ձեր էդ խոստովանությունը։ [Ես գիտեմ, որ բոլոր ձեզ նմանները միայն մի նպատակ ունեն, որ մտնեն էդ] ոչինչ չեն սիրում, ոչինչ չեն հարգում՝ ո՛չ գրող, ո՛չ գրականություն, և էդ բոլորն ասում են միայն