Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/449

Այս էջը հաստատված է

«բազմաթիվ ընթերցողների» համար... էստեղ դուք անկեղծ եք միանգամայն։ Հենց, ես էլ էդ եմ ուզում ապացուցանել, որ դուք և ձեր նմանները հիրավի, ոչինչ չեք սիրում, ոչինչ չեք հարգում, բացի «բազմաթիվ ընթերցողներից» (թուղթը պարապ խոսք է...)։ [Դուք ամեն] Ո՜վ էդ «բազմաթիվ ընթերցողները...»։ Ա՜խ, էդ «բազմաթիվ ընթերցողները» [ինչպես ուրիշ խոսքով ասում եք՝ «ժողովուրդ»], էդ զարհուրելի տարփուհին, որի սիրուն տիրանալու համար էնքան ոչնչություններ անում են ամեն բան իրար ձեռքից խլխլելու համար, [դուք և] ձեզ նման էնքան շատերը դուրս [եք] են գալի [իրենցի փոքրիկ պատենից ու ընկնում [եք] են Փոթորիկների առշև, շեղվում [եք] են [իրենց] համեստ ճանապարհից ու գլխի վրա ընկնում զանազան մեծ [ասպարեզներ] հրապարակներ և սխրագործություններ ցույց տալու տենչով հարբած [գլուխներդ] գլուխները փորձանքի [եք] են տալի [և սիրահարվածի] կանգ [չեք] չեն առնում ոչ մի հիմարության և նույնիսկ ոճիրի առջև, միայն թե [նրա] էդ բազմության առջև ավելի մեծ ու «ղոչաղ» [երևաք] երևան, քան թե [կաք] կան։

Ահա թե ինչու դուք էլ գավառի մի համեստ անկյունից վեր եք կացել եկել, որ մեյդանում «բազմաթիվ ընթերցողների» առջև բոլոր «գրական մեծություններին» միանգամից զարկեք՝ դրա՛մփ, ու մեջտեղը կանգնեք, «ղոչաղ» Դրամբյան․․․

Ո՜վ «ղոչաղ» Դրամբյան․․․

Ո՜վ զարմանալի Դրամբյան։

Եվ ինչպես երջանիկ ու մեծ էիք մի քանի օր․․․

Եթե ասեմ ես դրանից բան չեմ հասկանում։ Իսկ բազմաթիվ ընթերցողնե՞րը․․․

Սակայն չեք [էլ] ուզում, որ ձեր մեջքը գետնին [տաք] դիպչի, այնուամենայնիվ ու ահա եկել եք կրկին [չափվելու, փորձելու ձեր ուժերը]... ասելու, և ասում եք ձեր «վերջին խոսքը Հովհաննես Թումանյանին»։

[O՜, պարոն. մեր մեջ վերջին խոսք լինել չի կարող։ Կռիվը միշտ եղել է ու կլինի, որովհետև մենք տրամագծորեն բոլորովին տարբեր ու ներհակ արարածներ ենք և հակառակորդներ։