փոխում է աշուղի չոնգուրի հետ։ Մինը իր արկածները վերջացնում է նրանով, որ մնում է առաջվա նման դատարկ, իսկ մյուսը աշուղի աչքը հանում է ու դառնում է հարսի տեր, և այլն, և այլն։ (Տե՛ս «Մշակ», №№ )։
Ի՞նչ եք կարծում, ինչ պատասխան ստանամ սրան։ Ներողությո՞ւն, սրա համար մի գրողի շառ են արել։ Էս ո՞ր աշխարհքումն ենք ապրում։ [Ինձ նրա համար բանագող] Խոստովանությո՞ւն, որ սխալված են։ Վա՛հ, մի՞թե դրամբյանները կարող են սխալվել։
Լռությո՞ւն, ո՛չ, էդքան էլ խելք չունեն։ Այլ ոչ ավել, ոչ պակաս, էս տեսակ բացատրություններ։ [Նախ էս իմ ցույց տված տարբերությունները]
— Դրա՞նք են որոշում վարիանտները, հա՞․․․ Դրանց անվանում է «աննշան, ոչ էական տարբերություններ» [և ասում է՝ ես դրա համար «հատկապես ասել էի՝ վերջը մի փոքր կրճատել է»։ Իբրև թե վերջի կամ կրճատելու մասին [է խոսքը] խոսք կա էստեղ ու կրկին հաստատելու համար, որ «բառացի նույնն է», բերում է «էական» նմանությունները։]
[Եվ էս բոլորն] Ընչի՞ է անում, որ արդարացնի, թե ես իրեն զուր չէի բթամիտ անվանել․․․
[Կարդացեք, ի սեր աստծո։] Եվ բերում է [հետևյաը «էական» նմանությունները] բոլոր վարիանտների եղած սովորական դարձվածքներից։
|
|
Կամ թե չէ՝
|
|
[Սրան հենց իր [լեզվով] լոգիկայով բռնելու համար ուզում եմ մի խնդիր առաջարկել, որ լուծի, [մի բան] որ