Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/454

Այս էջը հաստատված է

իհարկե չէի անիլ ուրիշ] բայց էս տեսակներին հենց իրենց փորած փոսը պետք է գցել, որ հասկանան, թե ինչ են արել։ Վճռեցեք, ով խորիմաստ կրիտիկոս, արդյոք «բառացի» չի գողացել Հայկունին իրենից 22 տարի առաջ հրատարակված Գ. Տեր-Աղեքսանդրյանի «Թիֆլիզեցոց մտ<ավոր> կյանքից» իր «Աշըղ այհլորը», ինչու, գիտե՞ք, որովհետև էս տեսակ «էական» նմանություններ կան.

«Թիֆլիզ. մտ. կյանքը»
էջ 412
Ծտի վուտի փուշը
Ըլում է, չի ըլում, մէ ծիտ
է ըլում...

Ս.Հայկունի
Աշըղ այհլոր
Կըլի-չըլի, մե այհլոր...

Կամ թե չէ՝

գնում է, գնում ու տափումը
տեսնում, վուր Օչխրապնիրը
աթարը բրթում
են կաթնումը ու մածնումն
ու ուտում ին։

կեթը կը տսնի օր կօ մէ
չոբան նստիր ի, պտըտուրը
փրթիր ի կաթի մեջա՝
ուտելի

Կամ թե չէ, կուզեք էդպես համեմատեմ [1903] դարձյալ Հայկունուց տարիներ առաջ լույս տեսած ինգիլոյական ռուսերեն հեքիաթի հետ (Воробей):

Ս. Հայկունի
Պառավը փյուշը կառնի,
թյունդիրը կը կպուցի, կը
վառի, յուր խացր կը թխի։

Այհլոր կէթը կճեճ կանի,
կիկեա, պառվուն կասի.

[— Պառավ, իմ փյուշը
տու, ես էթաս էմ]։




Инг., ск.
Старуха же не подождала
воробья и тою терновою
иглою растопила
печку и испекла хлеб.

Воробей же тем временем
вернулся и стал требовать
свою иглу.

[— Старуха, где моя игла?]

Կամ թե չէ՝
Կէթը-կէթը, կը տսնի որ,
կօ մէ շյուն մորթիր են
խարսնիս էն անելի, կա


Много ли, мало ли шел,
наконец пришел в один
дом и видит,—там свадьба
в разгаре, но вместо