հրատ‹արակվել› է դարձյալ Հայկունուց շատ տարիներ առաջ.
Հ ա յ կ ո ւ ն ի, էջ 9
— Պառա՛վ. պառա՛վ, իմ պոչ տու, կցեմ, կցմցեմ, էթամ խասնեմ իմ ընկերտանքի՜ն…
— Գնա՛, կասա, իմ կաթ բի։
— Կո՛վ֊կո՛վ, ընձի կաթ տու, տանեմ տամ պառավին, պառավ իմ պոչ տա, կցեմ, կցմցեմ [և այլն նույն կարգով՝] էթամ խասնեմ իմ ընկերտանքին…
— Գնա՛, ընձի խոտ բի։
— Չայի՛ր-չայի՛ր, ընձի խոտ տո՛ւ տանեմ տամ կովին, կովը ընձի կաթ տա, կաթը տանեմ տամ պառավին, պառավ իմ պոչը տա. կցեմ, կցմցեմ, էթամ խասնեմ իմ ընկերտանքին…
— Գնա՛, ընձի ջուր բի։
Սրվանձտյան, Էջ 381¹²
— Պառա՛վ, պառա՛վ, իմ պոչ տու, կցեմ, կցմցեմ, երթամ իմ ընկերներաց հասնեմ։
Պառավնե կ՝ասե. Գնա, իմ կաթ բեր։
— Կովի՛կ, կովի՛կ, ձիկ կաթ տու, տանիմ տամ պառվուն, պառավն իմ պոչ տա, կցեմ, կցմցեմ երթամ իմ ընկերներաց հասնեմ։
— Գնա ձիկ խոտ բեր։
— Արտի՛կ, արտի՛կ, ձիկ խոտ տու, տանիմ տամ կովուն, կովիկ ձիկ կաթ տա, տանիմ տամ պառվուն, պառավն իմ պոչ տա, կցեմ, կցմցեմ, երթամ իմ ընկերներաց հասնեմ։
— Գնա՛ ձիկ ջուր բեր:
Ես տեղով ու երեսով ցույց տվի, թե էդ նույն հեքիտթներից քանի-քանի վարիանտ եմ ունեցել ձեռիս տակ նախքան Հայկունին ու կազմել եմ նրանցից և միաժամանակ տարբերությունները մեջ բերելով ցույց տվի, որ իմ պատմածն ու Հայկունու գրի առածը մինչև անգամ հակառակ վարիանտներ են։ Որ վերջապես [մինչև անգամ] թեև ավելորդ, նշանակել եմ ժողովրդականից [ցույց եմ տվել դարձյալ տեղն ու էջը] «Լուսաբեր», 1907 թ. Ա տարի, էջ 71, հոդված 27 և բացատրել եմ, թե ինչու հետևյալ հրատարակուտյան մեջ հանել եմ («Մշակ» №№ )¹³