Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/459

Այս էջը հաստատված է

հեքիաթը ով է պատմել որտեղացի է պատմողը և այլն»։ [Սրա ասածներում ամենից խելոքն էս և այն է, որ ուրիշները կարծեն թե էլ ուրիշ բան կա]:

[Բայց դուք տեսեք էն, ինչ որ անուն-անուն հիշում է]

[Վարժապետ, դուք ձեր խելոք հոդվածում խոսում եք նրա դեմ, թե ինչու եմ ես կազմում զանազան վարիանտներից, որովհետև ասում եք «այդ դեպքում ժողովրդական բանաստեղծության քաղցրությունը, համն ու հոտը կանհետանա, ժողովրդի ստեղծագործությունը կայլանդակվի և որ գլխավորն է, մենք նրա մեջ չենք գտնի ժողովրդի հոգու պատկերը»։ Առաջինը, որ մի վարիանտիցն էլ կգնա, շատիցն էլ:

էսքան շատ բան հասկանալուց հետո (որ ինձ շատ է զարմացնում) դուք ինչպե՞ս եք պահանջում, որ իմ [վերապատմածի] հեքիաթի կամ առակի կազմած կամ ոտանավորի վերածած [նյութի] գործի վրա գրեմ «ժողովրդական»։]

Տեր աստված մեզ էլ սրանով է պատժել, որ շարունակ տարրական բաներ ասենք սրան։

Վարժապե՛տ, Հայկունին էլ է լավ արել, ես էլ եմ լավ անում. էն ժողովրդական հում նյութերի համար է, որ գրում են, թե որտեղ են լսել, ով է պատմողը, քանի տարեկան է, որովհետև նա պրոտոկոլ է, նրանով ժողովրդագրական, լեզվական, հոգեբանական, պատմական՝ մի խոսքով գիտական, ուսումնասիրություն են անում փոփոխակների, վարիանտների, բառերի, ձևերի, անունների վրա։ Իսկ մշակածի, գրական լեզվի վերածածի, կազմածի, ոտանավոր դարձածի ծանրության կենտրոնը [միայն] իր գեղարվեստական արժանիքն է: Մի տեղ խնդիրն Էն Է, թե ինչ են ասում, իսկ մյուս տեղ, թե ինչպես են ասում։ Մի Պուշկին չի գրում, և իսկի նրան չեն Էլ հարցնում, թե «Сказка о царе Салтане» կամ «Сказка о рыбаке и рибке» որտեղից ես վերցրել, կամ որ վրեն չես գրել որտեղի՞ց ես առել Էդ նյութը, [շանտաժիստի] այլ ասում են՝ տեսնենք [ինչ ես պատմել] գեղարվեստական ի՞նչ արժեք ունի, ի՞նչ ես դուրս բերել, ժողովըրդականի համն ու հոտը գնացե՞լ Է, թե՞ մնացել։