Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/461

Այս էջը հաստատված է

սակայն] Հայոց Դրամբյանը առանց էդ ասածներին նայելու շարունակում է դատել ու խրատել, թե էդպես չեն գրիլ, այլ էսպես*)։

Հ<ԱՅՐ> ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

Իր ժամանակին [ես պատասխան չտվի] [ես չպատասխանեցի] ոչ «Մշակի» թղթակից պ․ Ռ. [Դրամբյանին] Դրամբյանի վերջին խոսքին («Մշակ№№)1, ոչ էլ պ. Մուշ. [Բագրատունու] [(«Մշակ» № )] նկատողությանը ընդհանրապես հայ գրողներին և մասնավորապս ինձ («Մշակ» №№)2 ես պատասխան չտվի։

Այժմ «Բազմավեպի» վերջին (№ 9) թիվը ինձ ստիպում է վերադառնալու էդ տխուր խնդրին3 և մի անգամ էլ ցույց տալու, թե ինչ պատժով է պատժել երկինքը հայ գրողին ու հայ գրականությունը, որպես մի սև ճակատագիր շարունակ տալով նրան [էս տեսակ] դատավորներ, որոնք իրար գերազանցում են գրական տգիտությունով, անճաշակությունով, բայց մանավանդ չարությունով ու կեղծավորությունով։

[Ւնչ փոքրիկ ու դաժան հոգի է սա, որ չի փոխվում և ինչպես կարելի է սրա մասին խոսել առանց խորին զայրույթի։] [Այո՛, չարությունով ու կեղծավորությունով լիքը մի փոքրիկ ու դաժան հոգի, որ անտանելի է միշտ, բայց ևս առավել անտանելի, երբ նա մտնում է գեղարվեստի պայծառ աշխարհք էս կամ էն անվան ու կերպարանքի տակ մոտենում է թունավորելու գրականությունն ու գրողի հոգին։] Եվ ինչպես կարելի է նրա վրա խոսել առանց խորին զայրույթի։

_____________

  • ) [Վերջապես ես իրեն ասել եմ, թե հեքիաթը գրողները չեն ստեղծում սովորասար, այլ առնում են ժողովրդականը, պատմում և գրում են՝ «Հեքիաթներ Ղ. Աղայանի», «Сказки Пушкина», դրա համար, ասում եմ, ոչ ոք նրանց բանագող չի համարել: Հիմի ետ է դառել ինքն է ինձ ասում,- Գլխի ընկեք, հասկացեք, դա ոճ է, և այլն]։