Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/462

Այս էջը հաստատված է

Լսեցեք, հայր Պոտուրյան, բայց լա՛վ լսեցեք, որ մի անգամ ընդմիշտ իմանաք, թե էդպես չեն դատում գրողներին, [և ամոթ է վերջապես] և [գրողն ու] գրականությունը [էնպես հասարակ երևույթներ չեն, որ ամեն մինը ինչ խաղ ուզենաք, առանց երկար մտածելու] մաստակ [չեն] չի, որ ամեն [մինը] մի պարապ մարդ [գցի բերանն ու ծամի] [աչքերը փակի] կարողանա բերանը [գցել] գցի ու [ծամել] ծամի և, վերջապես, զգաք թե ինչ ծանր ճակատագիր է էն գրականության ճակատագիրը, ուր [կրիտիկոս] դրամբյանները քննադատում են, ջենտլմեն բագրատունիները խրատում, իսկ հայր պոտուրյանները հաստատում։

Լսեցեք, հայր Պոտուրյան սկիզբը լավ լսեցեք, որ վերջը չնեղանաք։

«Մշակի» № 162-ում Ռ. Դրամբյանր տպեց մի հոդված «Գրական մեծությունները բանագող» վերնագրով։ [Էդ հոդվածում պարոնի ոճի ու հոգու մասին կխոսենք հետո, առայժմ մերկ փաստերը տեսնենք։] Էդ հոդվածում պարոնը [հայտնում է] հայտնեց, որ առանձին գրքույկներով տպված հետևյալ հեքիաթներն ու հոդվածները՝ «Քաջ ճամփորդներ», «Աքաղաղ», «Էշ ու գայլեր» [կտորները], «Պոչատ աղվեսը», «Ծիտը», «Վեճը», «Աղվեսը բաժանարար», «Չարի վերջը», «Մուկիկի մահը», «Չախչախ թագավորը» վերցված են Հայկունուց բառացի կամ փոփոխած են ու չեն հիշած Հայկունու անունը՝ հրատ<արակված> որպես ինքնուրույն և Ամիչիսից վերցրած կտորի մեջ էլ իտալական անունները [փոխել են] փոխված են հայկականի—էսպե՞ս է, թե՞ չէ։

[Դրա] Եվ կրիտիկոս պարոնը չի հարցնում [թե] հիրավի վերցրե՞լ են Հայկունուց, թե՞ չէ, ոչ էլ պատասխանի է սպասում. ուղղակի հենց նույն հոդվածում դատապարտում է ու կնքում «բանագողություն... շանտաժ… ավերիչ ժանտախտ...» ու հորդորում է մանուկ սերունդին, որ երես դարձնի մեզանից։

էսպե՞ս է, թե՞ չէ, հայր Պոտուրյան։ Չէ՞ որ հետևել եք դուք էդ պայքարին ու արդեն [արձակել] արձանագրել ձեր որոշումը ձեր ամսագրի մեջ։

Պ<արոն> Ստ. Լիսիցյանն ու ես առանձին–առանձին