Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/466

Այս էջը հաստատված է

գրականությունը գրեթե բան չի տվել։ Չէ՞ որ գրողն էլ մարդ է, նա էլ [գիտի] կարող է հոգնել [սրտակտրել], կոտրվել, ծուլանալ, վերջապես [լռել] դադարել։

Ու շատ բնական կերպով նորաբաց ընկերությունը [հույսը դնում է] խոսում է թարգմանություններից։ Լավ։ Մենք էլ թարգմանություններից կխոսենք։ Ծանր է ինքնուրույն գրականության խնդիրը և ծանր նրանից խոսելը։

Թարգմանություններ։ [Բայց էստեղ էլ]։ Իսկ էստեղ ինչ է պետք։ Ճաշակով ընտրություն, լավ լեզու, խնամքով հրատարակություն։ Էս երեք պայմանը պետք է ունենանք։ Բայց հիմար խոսք է էս «պետք է»-ն ու հեշտ, ինչպես բոլոր «պետք է»-ները։ [Ինչ կնշանակի պետք է]... ավելի լավ է [նայենք] տեսնենք [թե] իրոք ունենք թե չէ—ճաշակով ընտրություն, լավ լեզու, խնամքով հրատարակություն։

Դրա համար արժեր վերցնել մեր հրատ<արակչական> մարմինների [գործերը] արդեն եղած հրատարակությունները ու նրանց վրա [տեսնել, թե] բարեխիղճ քննություն [կատարել] անել, առավելություններից օգտվել, սխալներից ու պակասություններից զգուշանալ։ Ոչ ապաքեն անցյալը նրա համար է, որ մարդիկ նրանից խելք ու խրատ հանեն իրենց ապագա գործողությունների համար։

[Ի միջի այլոց [էս տեսակ մի] [էս ցանկությունը հայտնեցի ես նորաբաց հրատ<արակչական> ընկ<երության> ընդհանուր ժողովին] [էդ տեսակետից առաջ գալով օրինակի համար]

Ահա [մեր առաջին են] նախորդ Հրատարակչական ընկերության գործերը, որի խմբագրականի և վարչության անդամներից շատերը մտնում են նորի կազմի մեջ, ահա Կուլտուրական ընկերության հրատ<արակչական> սեկցիայի հրատարակությունները, ահա «Նվեր մանուկներին» մանկակական գրքույկների սերիան, որ ավելանում է տարեց տարի։

Ինչպե՞ս են թարգմանում և ինչպե՞ս են հրատարակում։ Նայենք հերթով։

[Նայենք] Առնենք Հրատարակչական ընկերության հրատարակություններից երկուսը․ «Համլետ», Շեքսպիրի, անգլերենից թարգանեց Հովհ. Խան-Մասեհյան և «Մակբեթ» նույն