Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/468

Այս էջը հաստատված է

Ամենազգոն կույսը շըռայլ է արդեն,
Թե բանա հրապույրքը լուսնի առաջ անգամ.
Եվ սրբությունն իսկ չէ կարող խույս տալ
Ստոր զրպարտության ժանտ սլաքներից։
[Եվ այլն]... 33—34

Շեքսպիրի գործին արժանի մի լեզու, անբռնազբոս ու հարուստ։

[Կամ տեսեք Պոլոնիուսն ինչպես է խրատում որդուն]։ Կամ՝ տեսեք, թե Պոլոնիուսն ինչպես է ծիծաղում իր միամիտ աղջկա վրա ու խրատում, երբ նրանից լսում է, թե Համլետը սիրո երդումներ է անում.

Հա՛, հա՛, որոգայթներ՝ թռչուն բռնելու։
Ես գիտեմ, արյունը երբ եռ է գալիս,
Ինչպես շռայլ կերպով հոգին ղրկում է
Լեզվին երդումներ. այդ բոցերն, աղջիկ,
Առավել լույս կըտան քան թե ջերմություն,
և այլն, 38.

Հապա իր վեհափառ հոր ուրվականի առջև զարհուրած դժբախտ Համլետի աղաղակը. արժի գոնե մի կտոր ամբողջ արտագրեմ։

Սերովբե՜ք և միջն՜րդք երկնային շնորհի,
Պաշտպանեցե՛ք դուք մեզ. և դու՜, ո՜վ տեսիլ,
Բարի ոգի լինիս կամ դև նզովյալ,
Թե բերես երկնքից անույշ բույր քո հետ,
Կամ թե գեհենից՝ ժանտաբեր խորշակ.
Բարի լինին թե չար քո դիտումները,
Գալիս ես այնպիսի մատչելի դեմքով,
Որ քո հետ կըխոսեմ։ Կանչում եմ քեզ, Համլե՛տ.
Արքա, հայր, տե՜ր Դանիո. Օ՜հ, պատասխան տուր.
Մի՛ թող անգիտությամբ տանջվիմ, այլ ասա՛,
է՞ր օրհնյալ ոսկերքրղ, մահվամբ կնքըված,
Պատռեցին պատանը, է՞ր գերեզմանը,
Որի մեջ քեզ տեսանք հանգիստ ամփոփված,