Բացավ իր ահագին, մարմար ծընոտը,
Քեզ դուրս վիժեց կրկին։ Այս ինչ միտք ունի,
Որ դու, մեռյալ մարմին, ամբողջ պողպատ հագած,
Կրկին այց ես գալիս լուսնի շողքերին,
Դարձնելով գիշերը այսպես ահռելի,
Որ մենք, բընության խեղկատակներըս,
Այսպես զարհուրանքով սարսենք մեր միտքը,
Եվ ահաբեկվենք այնպես խոհերով,
Որ մեր հոգիների սահմանից բարձր են
Ասա. այս ի՞նչ բան է. ինչո՞ւ. ի՞նչ անենք 41.
[Էս տեսակ մի ուժ է պ. Մասեհյանը)։ [Տեսնում եք] ի՜նչ արժանավայել ճոխությամբ խոսում է հայոց լեզուն Դանիայի արքայազնի բերանում, [ինչպես] ինչ ուժով կարողանում է տալ Շեքսպիր կոչված տիտանի երկար շունչն ու մռունչը։
[Իմ հարգանքը և պ. Ստ. Մալխասյանին, որ մեր շատ սակավաթիվ հայկաբաններից մինն է, ու առաջիններից, ու շատ զգուշավոր մի մարդ։]
Բայդ էս ամենը ինձ արգելք չեն լինելու հրապարակի վրա դնելու նրանց և Հրատ<արակչական> ընկ<երության> գործերի պակասությունների մի մասը, ամենայն սառնությամբ, որպեսզի կարողանամ ապացուցանել, թե դեպի հրատարակչական գործն ունեցած մեր [հմտությունն] կարողությունը ու բարեխղճությունը դեռ քիչ են նույնիսկ էն դեպքերում, երբ հրապարակ ենք հանում մեր առաջնակարգ ուժերը, [և] մեր Հրատ<արակչական> ընկ<երության> խմբագրականի և վարչական կազմերի քննության բովից անցկացնելուց, խնամքով տպագրելուց հետո։
[Պետք է ասեմ, որ ես շատ եմ զգում իմ խոսքի պատասխանատվության ծանրությունը, բայց ինձ ավելի տիրում են էն զգացմունքն ու [գիտակցությունը] միտքը, թե 3 ռուբլիանոց անդամավճարներով ու դատ<արկ> խոսքերով կամ մեր մամուլի ավանդական վերաբերմունքով չի [կարելի] որ պետք է մոտենալ գրականությանը, այլ ավելի մեծ սիրով ու լրջությամբ [գիտակցությամբ], մի բան, որ