Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/470

Այս էջը հաստատված է

չկա մեզանում էլ [էն] չեմ ասում, որ էդ 3 ռուբլիանոց բաժանորդներն էլ են շատ քիչ ու մեծ մասամբ գտնովի։ Էլ չեմ ասում [համատարած] ժողովրդի անհասկացողների ու հասկացողների անտարբերությունը։ էլ չեմ ասում էն թշնամական վերաբերմունքը դեպի գրականությունը, որ իբրև մի շատ տխուր ավանդական [սովորություն] ժառանգություն մնացել է հայոց մամուլին ու սովորաբար արտահայտվում է լռություն [պահպանելով] պահելով։ էլ չեմ ասում քննադատության էն [անմիտ] տգեղ ձևը [որով եթե] (եթե երբևիցե քննադատում են), որ կամ պախարկում, ցեխն են կոխում, և հաճախ, նույնիսկ հայհոյում ու վիրավորում [ամենաստոր] ամենալտի [ձևերով] [կերպով] կամ թե չէ փառաբանում ու երկինք են հանում, առանց հաշիվ տալու, թե ինչու են էդպես անում։

Ասում եմ, եթե էդ բոլորն էլ թողնենք, վերցնենք ամենալավ դեպքը, կտեսնենք, որ շատ է քիչ ու շատ ենք խեղճ, բայց եթե չենք զգում [որովհետև] նրանից է, որ պարզ աչքով չենք նայում [ներհմուտ չենք լինում գործերին և մնում ու խոսում ենք միշտ դրսից]։ Մեջ պետք է տեսնենք։ Գրակա՞ն ասպարեզում։ Ավելի ևս [խիստ] կլինենք պահաջող։ Շեքսպիրին եք ձեռք տալի [ավելի ևս խիստ], թե մեր մանուկների հետ եք խոսում [մեր գրողներն եք տպագրում, թե օտար հեղինակներ եք տալի։]

Հարկավ ես լավ եմ հասկանում իմ խոսքի պատասխանատվության ծանրությունը, բայց ինձ ավելի տիրում են էն զգացմունքն ու էն միտքը, թե ավելի մեծ սիրով ու լուրջ ուշադրությամբ պիտի [հետևենք] նայենք գրական հրատարակչական գործին, քան նայել ու նայում ենք սովորաբար։

Պ<արոն> Մասեհյանի Շեքսպիրից արած թարգմանությունները և հատկապես «Համլետի» թարգմանությունը մեր մեջ համարվել է օրինակելի և [հաճախ] կլասիկ գործ են անվանել։ Բայց, դժբախտաբար, մինչև օրս, էսքան տարվա, ընթացքում, ոչ մի [գործին] հմուտ մարդ մտիկ չարավ դրանց, ճիշտ որ գործին վայել լրջությամբ։