Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/471

Այս էջը հաստատված է

Տարիներ առաջ ես «Տարազում» տպեցի իմ նկատողությունները2, որ արել էի ռուսերեն զանազան մի քանի թարգմանությունների հետ համեմատելուց հետո։ Ոմանք իմ [նկատողությունները] քննածը գտան անխոհեմ, հատկապես նրա համար, որ ես առանց անգլերեն իմանալու, ցույց էի տալի անգլերեն բնագրից արած թարգմ<անության> սխալները։ [Իմ բարեկամներից մինը պ. Մ. Տեր-Անդրիասյանը իր ժամանակին իմ նկատողություններն ստուգել էր անգլերեն բնագրի վրա ու գտել էր ճիշտ։] Այնուհետև ես ձեռք բերի անգլերեն Շեքսպիրը և այժմ առաջվան նկատողություններիս ավելացնելով նորերը՝ [դնում եմ հրապարակ] տալիս եմ հատ<կապես> Հրատ<արակչական> ընկերության [ուշադրությանը], որ արդեն մտնում է գործի մեջ։

[Ձեռքիս ունեցել եմ Robert LogliS-ի Լոնդոնում արած անգլերեն բնագիրը, իսկ [բառերը] խոսքերը ստուգել եմ Александров-ի անգլերենից-ռուսերեն հայտնի բառարանով։]

Իհարկե գրքերի բովանդակության մասին խոսք չի լինելու, այլ միմիայն թարգմ<անության> և տպագր<ության>։

Այժմ ես [կտամ] < 1 անընթ.> իմ նկատած պակասությունները [կարգով]. [առաջ] էն սխալ բառերն ու նախադասությունները, որ իմաստն են սխալ տալի։ Հեղինակի տված էն ցուցմունքները, որ կարևոր են դրաման դնելու համար և չկան հայերենում, մութը, անհասկանալի մնացած կտորները [սխալ հայերեն], լեզվական անկանոնություններն ու սխալները, [դուրս մնացած կտորներ] [և] ապա տպագրական թերությունները—[զանազան] դուրս թողած տեղերը, մեկի խոսքերը մյուսին տալը, [կոպիտ ու] սրբագրական [խոշոր] սխալները, որ միտքը փոխում են, վերջապես սրբագրական սխալների սխալները։

Բայց առաջուց ընթերցողին հիշեցնում եմ, որ մենք գործ ունենք Շեքսպիրի հետ, մի գրողի հետ, որի ամեն մի խոսքը շատ է հաստատ ու իր իմաստն ունի։


30 Հովհ. Թոսքանյան, VI հատոր *