Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/472

Այս էջը հաստատված է

1910

ՍԽԱԼ Է

Պարոն Մ. Մատենճյանը «Հորիզոնի» 181-ում1 առայժմ իբրև հանդիսական [մեջ մտնելով] կարծիք հայտնելով իմ և պ. Ա. Մեղրյանի մեջ ծագած լեզվական վեճի [մեջ] վրա2, նկատում է, որ ես փաստական մի խոշոր սխալ եմ անում, գրելով, թե օտար բառերի կողմնակից էր Խ. Աբովյանը։

Ամենից առաջ պետք է պ. Մատենճյանին [նկատեմ] հիշեցնեմ, որ իմ և պ. Մեղրյանի մեջ ծագած վեճը նրա վրա չի, թե «ո՛ր օտար բառերը կարելի է գործածել հայերենում և ո՛րը ոչ»։ Կարդացեք պ. Մեղրյանի հոդվածները՝ էդ տեսակ խնդիր չկա, կարդացեք իմը՝ դարձյալ չեք գտնիլ։ Ընդհակառակը, մինչև անգամ ես իմ հոդվածում զգուշացրել եմ, որ էդպես չկարծեն, ինչպես դուք եք կարծում, և պ. Մեղրյանն էլ իր «Ուշացած պատասխանի» մեջ («Հորիզոն», № 166)3, ինձ հետ համաձայն,՝ հայտարարում է, թե՝ «Շատ ճիշտ է, որ խոսքը այս կամ այն օտար բառի փոխառության մասին չէ, այլ մեջտեղ դրված է սկզբունքային խնդիր։ Եվ ահա [պ. Մատենճյանը հենց իբրև հանդիսական էլ թեկուզ, սխալվում է, գրելով, թե իբրև մեր վեճը նրա վրա է, թե –«ո՛ր օտար բառերը կարելի է գործածել հայերենի մեջ, ո՛րը ոչ», այլ], թե որն է մաքուր հայերենը, և ինչ աղբյուրներից պետք է նա ճոխանա, [ինչպես] պե՞տք է օգտվել օտար լեզուներից ու ժողովրդ<ական> բարբառներից, թե չէ, և [կամ] ինչպես։

Էս մին, որ պ. Մատենճյանը սխալ է հասկացել ու սխալ էլ դրել հրապարակ, մի սխալ, որ չպետք է աներ [Ներսիսյան դպրոցի հայոց գրականության ուսուցիչը] նա, թեկուզ առայժմ իբրև հանդիսական։ [Երկրորդ] Այնուհետև՝ էս հանդիսականը ես լավ չեմ հասկանում [պ. Մատենճյանը գրում է], ասում է [թե]. «Ես առայժմ չեմ հայտնում իմ