Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/474

Այս էջը հաստատված է

Վերևը ես ձեզ ցույց տվի արդեն, որ մեր վեճը դուք լավ չեք հասկացել․ նա Էս կամ Էն բառի վրա չի, սկզբունքային Է։ Օտար բառեր կան, որ գործ են ածում ժողովուրդները <մի քանի բառ անընթ.> օտար բառեր կան, որ լեզուն արդեն որդեգրել Է։ Գործ ածե՞նք, թե չէ, օտար բառեր կան, որ մտնում են օտար գաղափ<արների> հետ, գործ ածե՞նք, թե չէ։

Դուք Աբովյանից կտորներ եք արտագրում ու նրան եք բերում իմ դեմ։ Ես հիմի ցույց կտամ, թե դուք ինչքան սխալ եք հասկանում Աբովյանին, թեկուզ և մի քանի տեղից արտագրեք ամենայն հարազատությամբ։ Հարազատությամբ արտագրելը հո հերիք չի, հարազատությամբ էլ պետք է հասկանալ ու բացատրել։

Այո՛, Աբովյանը գրել է, դուք էլ հարազատությամբ արտագրում եք. «էնպես մարդ կա՝ տասը տասնհինգ լեզու գիտի, ամա նա իր լեզուն միշտ ամենիցը լավ աշի, իր ազգի հետ խոսալիս, ամոթ ա համարում, կամ ուրիշ լեզվով իր միտքն ասի, կամ ուրիշ բառը հետը խառնի ։ Խաոնի՛ր քո սիրեկան խաշի հետ՝ ձուկը, շաքար, կանֆետ (շաքարեղեն), չամիչ, չիր, խիզիլալա> տե՛ս ի՞նչ համ կունենա»4։

Բայց էս ինչ կնշանակի, պ. Մատենճյան։ Մի՞թե Աբովյանը սրանով [դեմ է] հակառակ է միջազգային, օտար բառերի գործածությանը, արևելյան լինի թե արևմտյան, մի՞թե նա հակառակ է լեզվի արդեն որդեգրած օտար բառերի գործածությանը, մի՞թե դեմ է էն նոր օտար բառերին, որ մտնում են նոր գաղափարների ու գիտությունների հետ։

[Մի՞թե էդպես եք դուք ու]

Ձեզ ո՞վ [ասավ որ] է էդպես բացատրել Աբովյանի միտքը և որտեղի՞ց եք հանել էդ Աբովյանին, որ էս վեճի մեջ բերում եք իմ դեմ։ Բարեբախտաբար Աբովյանը ինքը բացատրել է ձեր հարազատությամբ արտագրած տողերը, որ ես էլ արտագրում եմ ամենայն հարազատությամբ։ Եվ, էս տողերը հետևում են ձեր արտագրած տողերին անմիջապես։ Կարդացեք ու տեսեք, թե ինչ օտար բառերի և ինչ լեզվի դեմ էր խոսում Աբովյանը։ Ասում է. «Ախր որ ասում ես՝ փրոքուլիվաթսա արի, սքուչնա եմ, օփիժաթսա էլա,