Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/476

Այս էջը հաստատված է

է ածում էնպես] [բառեր], [որ պ. Մեղրյանը] հալածում է [էն էլ Գամառ Քաթիպային վկա բերելով հանդերձ]։

[Օրինակ] Գրում է՝

Ես դարդ ունեմ, դարդս մեծ է ու պես-պես,
Բայց չեն տեսնում ձեր աչքերը կարճատես։

Կամ թե՝

Քըրտինքն երեսին, բեռը շալակած,
Ղարիբ Մըշեցին մայդանին միջին կանդ առավ հոգնած6


<ԷՍ, ԷԴ, ԷՆ-Ի ՄԱՍԻՆ>

1. Հոգեբանական պատճ<առ>, որ ավելի անկեղծ ու հարազատ է հնչում։ 2. Ես ժողովրդից եմ առնում իմ նյութերը և լեզուն ու նրա հետ էլ խոսում։ 3. Մտածել եմ էսպես․ մի քանի հարյուր մարդ են, որ գործ են ածում այս, այդ այն. իսկ միլիոնավոր ժողովուրդ — էս էդ, էն։ Եվ էդ մի քանի հարյուր մարդու մեծ մասն էլ միայն գրելու ժամանակն է ասում այս, խոսելիս ասում է էս։ Եվ էդ մարդիկ [ուզում են ամբողջ] պահելով ուսումնարանի ու գրականության մեջ էդ ժողովրդին խորթ ու անծանոթ ձևերը, նրա երեխաների ու նրա համար ղժվարացնում են մայրենի լեզուն, դարձնելով մի տեսակ [նոր] օտար լեզու։ Եվ ամեն մի գյուղացի երեխա ուսումնարան գալով, նա, որ ավելի լավ հայերեն գիտի, հաճախ, քան իր ուսուցիչը, գալիս է ու դատապարտվում տանջվելով թողնելու, հետզհետե մոռանալու իր ավելի ուղիղն ու գեղեցիկը և սովորելու ավելի [տգեղն ու]․․․ Հիմի ասացեք խնդրեմ, ինչո՞ւ պիտի դատապարտեք նրա էս, էդ, էնը ու ձեր այս, այդ այնը սովորեցնեք իբրև նոր լեզու ժողովրդին ու նրա երեխաներին։ Մի՞թե դա ավելի գեղեցիկ է, մի՞թե ավելի հեշտ է,