Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/478

Այս էջը հաստատված է

Մի՞թե դա ավելի գեղեցիկ է, ավելի հեշտ է կամ մի՞թե երբևէ գլուխ գալու բան է և ինչո՞ւ, բաժանվել ժողովրդից։

Երրորդ, մի ենթադրություն ունեմ [միայն ենթադրություն) հայտնի է, որ է-ն վերջնամուտ է, եղել է հնչյունը, բայց էդ հնչյունը նշանակվել է— այ, որ այս, այդ, այն ձևերը գրվել են միայն էդպես, իսկ կարդացվել, հնչվել են էս, էդ, էն։ Եթե էդպես չլիներ [ես կարծում եմ] մեր ժողովրդի մեջ կմնար էդ ձևը, մինչդեռ ամբողջ հայ ժողովրդի մեջ– Ռուսաստան, Տաճկաստան, Պարսկաստան [ամեն տեղ, ամեն] — կա էս, էդ, էն, աս, ադ, ան, մինչև անգամ [իսիկ], հենց այս, այդ, այնն է, որ չկա։ Ասում են, մեր, վեր, ծեր, սել, գել, ձայն, կայծ [և այլն] կամ մար, վար, ծար, գալ կամ գյուլ, բայց իսկի չկա մայր, վայր, ծայր, գայլ և այլն։ [Ենթադրում եմ] Ես կարծում եմ հնում գրվել է այ, ինչպես եվրոպական ai, հնչվել է է, և ահա հնչյունը ճիշտ մնացել է կենդանի լեզվի մեջ, իսկ գիրը [պահել է միայն ձևը, մնացել է [հին] իր ձևով և անհմուտ, անգրագետ մարդիկ արտասանել են․— ա՛յ, փոխանակ է֊ի ապագայում մեր վանականները կարդացել են սխալ — այ ու էդպես էլ սովորեցրել են իրենց աշակերտներին։ Մի խոսքով, եթե էդպեա էլ չի եղել, դարձել է էդպես, [հիմի պրծանք գնաց։ Եվ կարող է խոսք լինել աս, ագ, ան֊ի վրա կամ էս, էդ, էն֊ի վրա- բայց այս, այդ, այնը]…

Բայց ինչն է խրտնեցնում, թե ինչպես կարելի է ասել օր․<ինակ> հայր Աբրահամ, մայր աստվածածին, այո, խորթ է գալի, որովհետև դրանք գրքից ասել— Հայր օրհնած, կոճակդ մայր՝ արա։

Սովորության բան է միանգամայն։ Եթե ժողովրդական երգերում ասվում է.

Հերիկ, վեր կաց գերեզմանեդ,
Մերիկ, վեր կաց գերեզմանեդ։

(Ս<ասունցի> Դավիթ)։ [Ինչով է] Շատ ավելի գեղեցիկ են էս հերիկն ու մերիկը, քան հայրիկն ու մայրիկը։