Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/479

Այս էջը հաստատված է

Գներ–գէր, (գնայր, գայր)։

Օտարների մեջ նույն բառերը վրաց<երեն> մգելի, հայերեն գէլ] թե պետք է է լինի, դրան ապացույց կարող են լինել և [օտարի] էն բառերը, որ մեր հարևան ժողովուրդներն են գործ ածում և մենք, օրինակ, վրացիք ասում են մգելի Հայերեն գայլ. պարզ է, որ էդ գայլը էն գելն է, որ ասում է [ամբողջ] ժողովուրդը, և զանազան գավառներում փոփոխելիս ըստ իրենց հնչյունաբանության — գել, գալ, գյուլ, բայց գայլ՝ երբեք...

МОК<ОВСКИЕ> ВЕДОМОСТИ-ԻՆ

Պոլսի Բերայի ս. Երրորդություն եկեղեցու միտինգը, որ դատապարտում [էր բողոքում էր] Ռուսաստանի հայերի դեմ եղած հալածանքները [իր այլևայլ ուրիշ] շատ բաների հետ միասին միաժամանակ պատմական մի անարդարություն էր իր մեջ, որ Տաճկաստանից են բողոքում Ռուսաստանի դեմ հայերին հալածելու համար, և էն էլ մեջքներն արած 20.000 ադանացիների դիակի վրա¹։

էդ միտինգի դեմ բողոք առաջ եկավ մեր մեջ, իմիջիայլոց բողոքեցի և ես։ Այժմ «M0CK<овские> ведомости»֊ին խոսելով էդ բողոքների մասին², և առանձնապես ուշադրություն դարձնելով իմ նամակին³ ու առաջ բերելով, ուրախություն է հայտնում, որ հայերը էսպես են մտածում։

Այսինքն ի՞նչպես։

Որ հայերը գիտակցում ու գնահատում են իրենց քաղաք<ական> կուլտ<ուրական> կապը Ռուսաստանի հե՞տ։ Եվ դուք էդ եզր<ակացնում եք> էս դեպքից ու ուրախանում։ Այ, ճշմարիտ որ մեզ համար տխրելու բան։ Եվ դա ուղղակի [մի] դժբախտություն է մեզ համար ու անսպառ աղբյուր ամեն տեսակ թյուրիմացությունների, որ մեզ ուրիշ տեսակ եք ճանաչում։ Եվ ճար ու հնար չկա այդ բոլորը պարզելու, մինչև անկեղծ ու բարի զգացմունքներով իրար չմոտենանք, իրար չհասկանանք։

Մենք պարզ ու անկեղծ ենք լինելու, որովհետև քաղաքականություններ անելու ոչ ուժ ունենք, ոչ կարիք։ Թող