Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/484

Այս էջը հաստատված է

Դժբախտ աստղի տակ ծնված մարդը

Էս տեսակ մարդիկ էլ կան, որ նախախնամությունից դատապարտված են [ցավով] արձանագրելու բախտավոր աստղի տակ ծնվածների երջանկությունը։ Սրանցից մինը Դոն գետի վրա շինած Ն<որ> Նախիջևան քաղաքում է տառապում և անունը Ավ. Տեր-Հարությունյան է1։ Էս մարդը ռամ է գցել ու գտել է, որ «Պ. Հովհաննես Թումանյանը բախտավոր աստղի տակ ծնված մարդ է, ինչպես և մյուս Թումանյանները. ինչ որ գրում է, նորություն է համարվում մեր գրականության մեջ և ըստ այնմ էլ գողտրիկ հաճոյախոսալից գրախոսականներով վարձատրվում»(«Լույս», № 24)2։

Ինչ ասել կուզի, որ ես եթե հավատայի սրան իմ և բոլոր Թումանյանների կողմից շնորհակալություն պետք է Հայտնեի ու բացականչեի՝ շեն կենա ձեր օջախը, որ էդքան գնահատում եք [ու ամեն մի գրածս, և] կամ ով գիտի, գուցե էդքան նեղություն չքաշեի, [երբ որ բանը բախտավոր] քանի որ ինչ որ կա — աստղիցն է։

Բայց չէ, ես երկար տարիների փորձով [և երբեմն աստղերի հետ] հաստատ գիտեմ, որ իսկի էդպես չի։ Ես էլ, ինչպես հայոց բոլոր գրողները, ծնված եմ [դժբախտ աստղի տակ] մի երկրում, ուր բախտավոր աստղը չի ժպտում և մի «հաճոյախոսալից գրախոսականի վարձատրության» հետ դատապարտված ենք շատ ու շատ Ավ. Տեր֊Հարությունյանների ծանր շունչը շնչելու։

Բայց ինչո՞ւ են տառապում էս մարդիկ։ Թե ինչո՛ւ, պատասխանը մեզ հեռու կտաներ, բայց մարդասիրությունը ինձ հարկադրում է մեղմացնել [սրա] էս [դժբախտ աստղի տակ ծնվածի] դժբախտի ցավը ու մխիթարել։

Թող իմանա Ն<որ> Ն<ախիջևանի> բնակիչ Ա. Տ<եր>֊Հ<արությունյանը> որ իմ և իմ նմանների [երջանկությունը] համար, «հաճոյախոսալից գրախոսականները» երջանկություն չեն։ Երբե՛ք։ Ինչքան ուզում են հաճոյախոսություններ ասեն, եթե անտեղի է, մեզ չի երջանկացնիլ, իսկ եթե մի որևէ լավ խոսք է ասված մեր էս կամ էն