Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/495

Այս էջը հաստատված է

բած, գլուխները փորձանքի են տալի, կանգ չեն առնում ոչ մի հիմարության և նույնիսկ ոճիրի առջև, միայն թե [ցանկալի] հարգելի բազմ<աթիվ> ընթ<երցողների> առջև մեծ ու ղոչաղ երևան, քան թե կան։ [Հիմի պ.Քալանթ<արը> կկարծի, թե ես իրեն մասին եմ խոսում — չէ] Ահա թե ինչու դուք էլ [իմ խեղճ] Դրամբյան, գավառի մի համեստ անկյունից վեր եք կացել, ծախս արել, եկել, որ ավելի մեծ մեյդանում «բազմաթիվ ընթերցողների» առջև բոլոր «գրական մեծություններին» միանգամից զարկեք— դրա՛մբ, ու [մեջը] մեջտեղը կանգնեք, «ղոչաղ» Դրամբյան․․․

Ո՜վ ղոչաղ Դրամբյան։

Ո՜վ զարմանալի, նշանավոր Դրամբյան։

Եվ ինչպես մեծ ու երջանիկ [ճեմում] էիք մի քանի օր [էնտեղ, ինչպես նշանավոր] Թիֆլիսի բիրժայում, էնտեղ, ուր հավաքվում են հայոց ուսուցիչներն ու Թիֆլիսի կուռքերը։

Եվ ճշմարիտ, երանի թե, թեկուզ չար լինելով հանդերձ, գոնե մի քիչ մեծ լինեիք։ Մարդու հոգեառն էլ պետք է մեծ լինի։ Թե չէ գիտեք ինչ պատիժ է, երբ գործ ունեք, և անխուսափելի ստիպված եք ունենալու, մի ոչնչության հետ, [որը եթե մի մեծ բան ունի, իր մեծ տգիտությունն է] որին չեք էլ հետաքրքրում, էս էն է, որը առաջին խոսքը դեռ բերանում գալիս է ասելու իր վեջին խոսքը։

Ո՛չ, ես չեմ ուզում, որ դուք էդքան շուտ վերջ ունենաք։ Չէ՞ որ դուք եկել էիք անմահանալու [hասեք ձեր մուրազին]։

Պետք է ձեզ ասեմ, որ իմ անցյալ հոդվածում, թեև մի քիչ տաք, բայց ինչ խոսք որ գործ եմ ածել, ամեն մի խոսքը ունի իր տեղը, իր անկապտելի իրավունքը, լուրջ իմաստը, և դուք զուր եք կարծում, թե նրանց մեջ կա թեկուզ մի հատ հայհոյական բառ։ Ես էն հոդվածում, ի միջի այլոց, ձեզ անվանել էի անմահ, անվերջ Դրամբյան։ Ինչպես երեվում է, դուք լավ չեք հասկացել ինձ կամ չեք հավատացել, ու եկել եք ասելու ձեր վերջին խոսքը։ Ո՛չ, դուք ոչ վերջին խոսք ունեք, ոչ վերջ։ Մի՞թե վերջ ունեն չարությունն ու

48