Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/500

Այս էջը հաստատված է

ես առել, այժմ Էլ (Ծտի մասին խոսելուց հետո, որ ներքև կտեսնենք) ասում է. «Պարտավոր էիք նաև «Չարի վերջը», «Մուկիկի մահը», «Չախչախ թագավոր» հեքիաթը հիշել, որ ժողովրդական են և այլն»։ Եվ, լավ լսեցեք, խնդրում եմ, Հայկունին էլ ինձ օրինակ է բերում, թե ասում է, «նա մինչև անգամ հիշատակում է, թե իրան այս կամ այն առակը, հեքիաթը ով է պատմել, որտեղացի է պատմողը և այլն»։

Աստված մարդկանց զանազան տեսակի պատիժներ է տալի։ Ինձ էլ սրանով է պատժել, որ էս կրիտիկոսից (ասում են ուսուցիչ էլ է) շարունակ, միշտ <1 անընթ> անհեթեթություններ լսենք ու շարունակ էլ տարրական բաներ ասենք սրան։

Աստծու ղրկած մեր պատիժը պետք է կրենք։

Ուրեմն՝ պարոն Դրամբյան, վարժապետ Դրամբյան, կրիտիկոս Դրամբյան, էն ժողովրդական հում նյութերի համար է, որ գրում են, թե որտեղ են լսել, ով է պատմողը, քանի տարեկան է, որովհետև էն պրոտոկոլ է [նրանով] և ժողովրդագրական, լեզվական, հոգեբանական, պատմական [մի խոսքով գիտական] ուսումնասիրություններ են անում նրանց փոփոխակների, վարիանտների, բառերի, ձևերի, անունների, մինչև անգամ սխալների վրա։ Իսկ մշակածի, գրական [լեզվի վերածածի] լեզվով պատմածի ոտանավորի վեր ածածի, զանազան վարիանտներից կազմածի լավ թե վատ էդ ջոկ խնդիր է, դրանց ծանրության կենտրոնը իրենց գեղարվեստական արժանիքն է։

Մի Афанасьев պարտական է [մանրամասն] հիշելու թե որտեղ է լսել օրինակ «Золотая рыбка» հեքիաթը և ետևիցն էլ բերում է նրա վարիանտները, թե ինչպես մի վարիանտում էլ ձկան դերը կատարում է աղվեսը, երրորդում՝ թռչնակը կամ չորրորդում՝ ծառը։ Մեկում ծերունու լավության փոխարենն են վճարում, մյուսում ուղղակի լավություն են անում [առանց] միայն խղճահարությունից։ Մի վարիանտում [մնում են դատարկ] [ծերունին ու իր պառավը վերջում] հարստություն են ուզում, իշխանություն, մյուսում ուզում են սուրբ դառնան։ Մեկում վերջը մնում