Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/505

Այս էջը հաստատված է

«լուրջ կրիտիկաների» ծանր տպավորության տակ իր սրտի ցավը [հայտնեց] թողեց մի քառյակով.

Напрасно говорят, что критика легка:
Я критику читал Руслана и Людмилы:
Хоть у меня довольно силы,
Но для меня она ужасно как тяжка.


Իսկ ինքը, Պուշկինը, թեև ամենքից լավ գիտեր ու պարզ Էլ ասում Էր իր գործի [պակասությունների մասին] պակասությունները, [բայց դեմը] տեսնելով, որ գործի պակասություններից չեն խոսում, այլ դեմ է [կանգնած] դուրս եկել տգիտությունը և բթամտությունը և իր կոպիտ ձեռքը բարձրացրել է [ոճիր կատարելու) միայն հարվածելու համար, գրեց մի շարք эпиграммы на Качановского [որոնց նման բան ես, իսկի չեմ ասել մեր Դրամբյանին, չնայելով նրան, որ սա շատ ավելի հանդուգն ու չար է իր ռուս ընկերից (նմանակից)]։ Ահա Էդ Էպիգրամներից մի երկուսը.

Клеветник без дарования,
Палок ищет он чутьем,
А дневного пропитанья
Ежемесячным враньем.


Нахальство, Аристарх, таланту не замена:
Я буду все поэт, тебе наперекор,
А ты останешься все тот же крохобор,
Плюгавый выползок из гузна Дефонтена.


Ճիշտ Էնպես, ինչպես դուք կարող եք մի հայ գյուղից լինել․ բայց իրոք այլևս [հայ] գեղջուկ Դրամբյան չեք, այլ մշակված [դարձած] «լուրջ կրիտիկոս» Դրամբյան։

([Ես իմ պոեմներում Էլ]) Ազնվությունը պահանջում Է խոստովանեմ, որ ես ավելի շանտաժիստ ու բանագող եմ, քան թե դուք կարծում եք, ես իմ ինքնուրույն պոեմների մեջ Էլ օգտվել եմ [թե] ժողովրդագրական Էջերից։.